16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պուտինն ինչպես կընկալի` նամակը՝ աղերսագի՞ր, թե՞ ահազանգ /վիդեո/

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ Զորի Բալայանին ՌԴ նախագահին գրած նամակի համար քննադատելուց կամ գովաբանելուց առաջ պետք է հականալ, թե ինչ է թաքնված այս ամենի հետևում: ՛՛Արցախի ու ՀՀ-ի անկախությունը, ես կասկած չունեմ, բոլորիս համար վեր է ամեն ինչից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մելքոնյանը` ընդգծելով, որ այս նամակը, մասնավորապես Գյուլիստանի պայմանագրի մասին հիշեցնելը […]

Ինքնախոստովանել է

Կայքերից մեկում տեղադրվել էր տեսանյութ, ուր դեղին գլխարկով անհայտ անձը վնասում էր Նախախորհրդարանի բարձրախոսը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է անհայտ անձի ինքնությունը՝ 1987 թ. ծնված Նիկոլայ Ի.: Բացատրական աշխատանքների շնորհիվ Նիկոլայ Ի.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու […]

Երկրաշարժ Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 19.05-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի՝ Գյումրի քաղաքից 11կմ արեւմուտք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.730 եւ արեւելյան երկայնության 43.730 Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը […]

Ո՞վ կղեկավարի գրողների միությունը /վիդեո/

Այս կիրակի կկայանա ՀԳՄ նախագահի ընտրությունները: Բազմապիսի քննարկումներից ու վարկածներից հետո  առաջադրվեցին 3 թեկնածուներ: Գրողների միության նախկին վարչության քարտուղար, գրականագետ Աբգար Ափինյանը տեսակետ հայտնեց բոլոր այն թեկնածուների մասին, ում գրողների միության անդամները պատկերացնում էին որպես նախագահ: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ամերիկյան լրատվամիջոցները բացահայտում են Պուտին-Կաբաեւա կապի մանրամասները

Ամերիկյան լրատվամիջոցները անչափ մեծ ուշադրություն են դարձնում հայտնի մարմնամարզուհի Ալինա Կաբաեւային: Նրանց շատ է հետաքրքրում Կաբաեւայի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները: Ոչ վաղ անցյալում ամերիկյան New York Post-ը նյութ է հրապարակել, որ օլիմպիական չեմպիոնուհին ապրում է Պուտինի ամառանոցում: Խոսքը Պուտինի Սոչիում գտնվող ամառանոցի մասին է, որի արտաքին տեսքը խարհրդային ժամանակաշրջանի շինություն է հիշեցնում: Այդ […]

Ինչու կառավարության խոստացած տնտեսական աճի թիվը փոխվեց

”Աշխարհը փոխվում է: Աշխարհում տեղի են ունենում բազմաթիվ գործընթացներ: Տնտեսական աճի ցուցանիշներն այսօր ամբողջ աշխարհում են նվազում”,-Henaran.am-ին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու Կառավարությունը նախապես խոստացել էր 6.2 ՀՆԱ աճ ապահովել: Իսկ այս պահին արդեն այդ թիվը 4.1% է : Նախարարը շեշտեց, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից […]

Սա սիթիների դեմ պայքար չի … Բլեյանի մոտ համերգի էին /վիդեո/

“Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնությունը այսօր հանդես եկավ պայքարի նոր մարտավարությամբ: Նախաձեռնությունը կազմակերպել էր համերգ՝  Երևանի Հարավ արևմտյան թաղամասում գտնվող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Համերգը կրում էր “Երիտասարդները հանուն փակ շուկայի” խորագիրը: Մինչ “Ծածկած շուկայի” մոտ արդեն շուկայի սեփականատիրոջ կարմիր գլխարկներով աջակիցները պատրաստվում էին ակցիայի, “Փրկենք հուշարձանը օլիգարխից”՝ նախաձեռնության անդամները վայելում էին համերգը: “Այսօր մեր ակցիան իրականացնում […]

Դատական դեպարտամենտի պաշտոնյաների դեմ քրեական գործը կարճո՞ւմ են

Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների նկատմամբ հարուցված քրեական գործը, ըստ Henaran.am-ի տեղեկությունների` առաջիկայում կարճվելու է: Հիշեցնենք, ոստիկանությունը գործ է հարուցել դատական կարգադրիչների ծառայության մի շարք  աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ եւ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցելու եւ 10 […]

Ի նշան սիրո` նվեր հայ ժողովրդին . ԱԺ-ում գրքի շնորհանդես էր /վիդեո/

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի՝ ”Հայաստան. հազարամյակների ուղի” եռահատորյակի շնորհանդեսը: Հեղինակին եւ նրա ստեղծագործությունը շնորհանդեսի հյուրերին ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Ռաֆայիլ Զինուրովը պատմաբանի հմտությամբ ու մանրակրկտությամբ է ներկայացրել հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը՝ լինելով իրավաբան: Հեղինակն ազգությամբ բաշկիր […]

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

Ս.թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության ներկա փուլին և ապագա հեռանկարներին, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի