17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սպառողների շահերը գործով է պետք պաշտպանել

Քաղաքապետարանի պարզաբանումը

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը լրատվամիջոցների հետ օրերս տեղի ունեցած հանդիպաման ժամանակ թույլ է տվել հայտարարություններ, որոնք ոչ միայն հիմնազուրկ ու ստահոդ են, այլև թյուրիմացության մեջ կարող են գցել հանրությանը: Այս առնչությամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ տրամադրել: Մասնավորապես. Արմեն Պողոսյանը հայտարարում է, որ Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման համար  ստեղծված հանձնաժողովի 36 անդամից ընդամենը երկուսն են ներկայացնում սպառողների շահերը։ Տրամաբանական հարց է առաջանում. ըստ Պողոյանի իսկ մնացած 34-ը՞ ում շահերն են պաշտպանում։ Ի դեպ, սպառողների շահերի պաշտպանը, եթե բարեխիղճ լիներ և ներկա լիներ հանձնաժողովի նիստին, ապա տեղյակ կլիներ, որ հանձնաժողովի անդամների թիվը ոչ թե 36, այլ 37 է: Դավադրությունների տեսությունը, ցավոք, ոմանց հանգիստ չի տալիս։ Երևանը համայնք է, իսկ տեղական ինքնակառավարման մարմնի՝  Երևանի քաղաքապետարանի գերագույն շահը համայնքի յուրաքանչյուր բնակչի շահն է, բնակիչ, ով նաև սպառող է։ Միայն հասարակական կազմակերպության անունը դեռևս ոչինչ չի կարող որոշել։ Նույն պարոն Պողոսյանին հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղարկվել հենց հաշվի առնելով իր ղեկավարած հասարակական կազմակերպության հիմնական առաքելությունը: Ուստի հանձնաժողովի անցկացրած երկու նիստերից մեկին չմասնակցելը և այդ պարագայում առավելևս չմասնակցած նիստի վերաբերյալ դատողություններ անելը ամենևին էլ չի խոսում այն մասին, թե հասարակական կազմակերպությունն արդյունավետ է իրականացնում իր առաքալությունը՝ առնվազն նշված հանձնաժողովի աշխատանքներին արդյունավետ մասնակցության մասով։

 Պարոն Պողոսյանը մասնակցել է հանձնաժողովի միայն առաջին նիստին և խոստացել ներկայացնել իրեն հուզող հարցերով ինչ-ինչ փաստաթղթային հիմնավորումներ և հաշվարկներ. այդ ամենը, սակայն, բանավոր խոստումից այն կողմ չի անցել։

Երկրորդ նիստին նա ոչ միայն չի մասնակցել, այլև  իր կողմից արված հայտարարությունից տպավորությունն այն է, որ վերջինս նաև անտեղյակ է նիստի ընթացքում քննարկված հարցերից: Նրա մեկնաբանությունները մասնավորապես ուղևորահոսքի հաշվարկի մասով՝ ամբողջովին ենթադրությունների ոլորտից են, հորինվածք, ուղղակի սովորական սուտ։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ հանձնաժողովի երկրորդ նիստում ուղևորահոսքի խնդիրը չի քննարկվել: Ավելին, կարևորելով այդ բաղադրիչը, նախատեսվել է այն հանձնաժողովում առանձին քննարկման նյութ դարձնել։

Պարոն Պողոսյանին առաջարկում ենք սպառողի, իսկ այս դեպքում տրանսպորտային երթևեկությունից օգտվող բնակչի շահերը գործնականում և արդյունավետ պաշտպանել հանձնաժողում՝ մասնագիտական քննարկումների ժամանակ, վերջապես ներկայացնել իր խոստացած գրավոր փաստարկներն ու հաշվարկները և դրանով օժանդակելով խնդրի լուծմանն ուղղված ընդհանուր ջանքերին՝ զերծ մնալ ենթադրական ելույթներից։

Սպառողի շահը չի կարելի շղարշել նրան հասցեագրվող հաճելի և ցանկալի, իսկ երբեմն էլ էթիկայի սահմաններն անցնող ելույթներով կամ արտահայտություններով։ Սպառողի շահի պահպանումը նախ և առաջ նրան հուզող խնդրի մասին ամբողջական իրազեկումն է, ճիշտ տեղեկատվության ապահովումը և իրավիճակի ու դրա լուծման համար առաջարկվող լուծումների իրատեսական ու սթափ գնահատականներն ու մոտեցումների ազնիվ մատուցումը։

 

 

ՎԱՀԵ ՆԻԿՈՅԱՆ

Երևանի քաղաքապետի տեղակալ, ներքաղաքային

 ուղևորափոխադրումների վարձի ձևավորման

նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ