23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե որպես պատգամավոր բավարարվածության զգացում չունեք, այլ խնդիր է. Զաքարյանը՝ Մանուկյանին

Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմելով ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին հայտարարեց, թե կա պատկերացում, որ Վերահսկիչ պալատը ծառայում է ուրիշի համար որպես գործիք, քաղաքական հետապնդումների և այլնի նպատակով. ՛՛Մենք հստակ ասում ենք՝ բյուջեի խախտումների վերաբերյալ, բյուջեի ոտնձգությունների վերաբերյալ, եթե դուք չեք ասում գոնե ինֆորմացիա մարդկանց պատժելու վերաբերյալ, ապա համոզում եք իմ կարծիքը, բայց պետք է հերքեք այդ կարծիքը: Եթե մարդը կերել է բյուջեի փողերը, ապա նա պետք է պատժվի՝ մեզ փորձեք համոզել սրանում՛՛,-ասաց Մանուկյանը:

Իշխան Զաքարյանն էլ պատասխանեց, որ ինքը քաղաքական գնահատականներին չի անդրադառնա: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե անպատժելիություն չկա, ապա ՎՊ նախագահը հակառում է վստահ. ՛՛Ասում եք չկա, բայց կա: Կան դեպքեր, որոնք միշտ հրապարակային են լինում: Լինում են՝ հասարակությունն էլ իմանում է, թե որ դեպքում ովքեր ինչ պատիժ են կրում: Գուցե ինչ-որ տեղ ասեք, թե դա բավարար չէ և դուք որպես պատգամավոր բավարարվածության զգացում չունեք, սակայն սա քննարկման խնդիր է, բայց որ ասենք ընդհանրապես չկա՝ այդպես չէ՛՛: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ