22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կուսակցական լինելը կապ չունի. ՈՒԽ նախագահ

Այսօր տեղի ունեցած մի շարք բուհերի ուսխորհուրդների նախագահների եւ լրագրողների հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ որոշ ուսխորհուրդների նախագահների կուսակցական պատկանելությանը:

Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը, ով ՀՀԿ-ից է, նշեց, որ քաղաքականությունն իրեն հետաքրքիր է բուհի պատերից դուրս: Անդրադառնալով այն քննադատություններին, որ ուսխորհուրդները կուսակցականացված են եւ կուսակցական չլինելու պատճառով շատ ուսանողներ կարող են խնդիրներ ունենալ, Ս. Խաչատրյանն ասաց, որ իրական չեն:

“Ես պատրաստ եմ հրաժարական տալ ուսխորհրդի նախագահի պաշտոնից, եթե գտնենք մի ուսանողի, ով կփաստի, թե անկուսակցական ուսանողներն անուշադրության են մատնվում”, նշեց նա:

Բանախոսը  նշեց նաեւ, որ հանրապետական լինելու պարագայում կարող ես լինել, օրինակ, նախարար կամ ազգային ժողովի նախագահ, եւ դա նորմալ երեւույթ է: Սակայն ուսխորհրդի նախագահի պարագայում կուսակցական պատկանելությունը որեւէ կապ չունի: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ