27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ եղավ կաբելը. ՎՊ նախագահի առաձնատունն ու քննադատությունները

Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին այժմ հարցեր են ուղղում պատգամավորները: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ նախորդ նստաշրջանում Իշխան Զաքարյանը մեղադրանք էր հնչեցնում, կառավարությունը հակադարձում էր: ՛՛Կաբել էիք ցույց տալիս, հանրությանը հետաքրքրում է, թե ի վերջո լավ ի՞նչ եղավ: Կաբելը բերե՞լ եք այսօր ձեզ հետ, թե՞ չեք բերել՛՛,-հարցրեց Փաշինյանը:

Ըստ նրա խնդիրը այն է, որ հնչել են մեղադրանքներ ու եղել են պատասխաններ և պետք չէ հիմա այդ հարցը փակել: ՛՛Ո՞վ էր  ճիշտը, ո՞վ էր սխալը՛՛,-հարցրեց նա:

Վերջինս հիշեցրեց նաև նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունը, որի ժամանակ նկատողություններ արվեցին Իշխան Զաքարյանին պետական բյուջեի 700 միլիարդ դրամի հատվածը առանց հիմնավորման կասկածի տակ դնելու համար:

՛՛Նա ձեզ առաջադրել է ևս մեկ անգամ: Սա նշանակո՞ւմ է, որ այլևս կասկածի տակ չեք դնի բյուջեի այդ հատվածը, կամ փոքր հատված, թե՞ կասկածի տակ չեք դնելու գործող իշխանության ազնիվ և թափանցիկ օրինական լինելը:՛՛,-շեշտեց Փաշինյանը՝ նկատելով, որ նա պետք է անդրադառնա այս հարցերին:  ՛՛Չմոռանանք ասել նաև՝ կաբելն ի՞նչ եղավ՛՛:

Ի պատասխան Իշխան Զաքարյանն ընդգծեց, որ խնդիրը կաբելի կամ այլ իրի մեջ չի: Նա բնական համարեց, որ ՎՊ-ի հայտարարություններին կառավարությունը կամ հակադարձում է կամ համաձայնում: Ապա Զաքարյանը նշեց, որ օրենքը մեկ ճանապարհ ունի՝ դատարան:

Նրա խոսքով՝ իրենք բացահայտումներն անում են, իսկ դատարան դիմելու գործը պետք է անեն մյուս մարմինները:

Փաշինյանը նաև հիշեց Իշխան Զաքարյանի թանկարժեք առանձնատունը: ՎՊ գործող նախագահն էլ պատասխանեց, որ արդեն որերորդ անգամ է պատգամավորն այդ հարցն ուղղղում իրեն: ՛՛Դրա պատասխանը տվել եմ, ավելի ճիշտ տվել է այն անձը, ով տունը նվիրել է, դեռևս երեք տարի առաջ ՛՛Իրավունք՛՛ թերում: Սա այն ամբիոնը չէ, որ ամեն ինչի մասին պետք է գանք ու այստեղ խոսենք՛՛,-ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ կարող է ներկայացնել առանձնատան հետ կապված յուրաքանչյուր փաստաթուղթ:

Նիկոլ Փաշինյանն ասյպես արձագանքեց. ՛՛Այս ամբիոնն այն ամբիոնն է, որից ՀՀ քաղաքացիները պետք է լսեն իրենց հուզող հարցերը, սա մամուլի ակումբ չէ, մի անգամ լրատավամիջոցին, մեկ այլ անգամ ձեր կայքին եք հղում անում: Հանրության մեջ կասկած կա, որ կառավարությունից ու նախագահականից սկսած նաև դուք որոշակի կոռուպցիոն համակարգի օղակներ եք: Սա իմ անձնական խնդիրը չէ, ունեք ասելու բան, ասեք,  հանրությունն իմանա՛՛:

Իսկ Իշխան Զաքարյանը հիշեցրեց, որ հայտնի խորհրդակցության ժամանակ նախագահը նաև ասել էր, որ բոլոր գերատեսչությունները պետք է զգան ՎՊ-ի ձեռքը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ