03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Henaran.am-ը աշխատելու է արտակարգ ռեժիմով

Այսօր նոյեմբերի 10-ին Արարատի մարզի Նշանավան գյուղական համայնքում եւ Արարատ քաղաքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են: Այդ իսկ պատճառով Henaran.am-ը աշխատելու է արտակարգ ռեժիմով: Մեր թղթակիցները Արարատի մարզում են եւ պարբերաբար  տեղեկություններ կհաղորդեն քվեարկության ընթացքի եւ արդյունքների մասին: Հետեւեք մեր աշխատանքին եւ եղեք իրազեկ:

Պարգեւ Սրբազանը չի հավատում, որ հոմոսեքսուալ հակում ունեցող հոգեւորական կա /վիդեո/

 Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը չի կիսում ոմանց այն տեսակետը, թե հոգեւորականների մեջ հոմոսեքսուալ հակումներով մարդիկ կան: “Գիտեք, շատ հեշտ է պիտակավորել ցանկացած մարդուն, հետո դժվար է պիտակը մաքրել: Պետք է զգույշ լինել նման հարցերում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սրբազանը: Վերջինս սոցկայքերում չկա, բայց դեմ էլ չէ, որ հոգեւորականը իր խոսքը տարածի Համացանցով:”Եթե նման իրավունք չունեն, […]

Լևոն Տեր-Պետրոսյանը ”թոշակի” չի՞ գնացել/վիդեո/

Ինչ կլինե՞ր, եթե Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը “թոշակի” չգնար: Այս հարցը քաղաքական զարգացումների վերջին հանգրվանում տարակարծության ու վերլուծությունների առիթ է դարձել: Ի՞նչ է մտածում այս հարցի շուրջ՝ “Ղարաբաղ” կոմիտեի անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի երկարամյա զինակից Աշոտ Մանուչարյանը: Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Աշոտ Մանուչարյանի հետ: Զրույցի մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Օսիպյանից Օսիպով եք դառել, բոյ քաշել…”ջերմ” զրույց /վիդեո/

Այսօր Ազատության հրապարակում երբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Վրեժ Զատիկյանին, վերջինիս կողքին կանգնած ակտիվիստ Ծովինար Նազարյանը Օսիպյանին հարցրեց, թե գիտի` ում որդին է Վրեժը: Օսիպյանը չպատասխանեց, Նազարյանն էլ նետեց. ”Ցավում եմ, որ չգիտեք, թե ով է Ստեփան Զատիկյանը”: Խոսակցությունը երկարեց, երբ Օսիպյանը Ծովինարին ասաց, թե շատ է փոխվել, ատիվիստը հայտարարեց. ”Դուք էլ, Օսիպովից դարձել […]

“Մեր տները ծախեցին՝ բիզնեսա, փողը դրեցին գրպանները ու մեզ մոռացան”. դեռ սպասում է /վիդեո/

“Մեր մասին էլ ոչ-ոք չի ուզում հիշել, այդպեսա ձևը: Մեր տները ծախեցին՝ բիզնեսա փողը դրեցին գրպանները ու մեզ մոռացան”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տերյան 18 հասցեի նախկին բնակչուհի Ժենյա Պողոսյանը: Նա պատմեց,որ Հյուսիսային պողոտան կառուցելու համար “զոհաբերվել” են բազմաթիվ ընտանիքներ և այսօր նրանցից շատերը ապրում են վարձով կամ փողոցում: 2004 թվականի փետրվարի 14-ին՝ եռահարկ սեփական […]

Եթե 2008-ին ՀԱԿ-ն աներ իր գործը, Շանթը չէր գնա այս քայլին /վիդեո/

”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ եթե ”ՀԱԿ-ն աներ 2008 թվականին իր գործը, Շանթը այլևս այլ քայլը չէր անի”: Այս մասին Մակեյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Իսկ ինչպես է վերաբերում Շանթ Հարությանի հեղափոխության ընտրած ճանապարհին, և ինչ է կարծում` վերակազմավորված ՀՀՇ-ը կկարողանա հասարակության ոգին արթնացնել պայքարի նկատմամբ, դիտեք` տեսանյութում:

10 օրից` Անին եւ Մոսոն խաղում են իրենց կանոններով

““Խաղանք իմ կանոններով” գեղարվեստական ֆիլմի նկարահանումները շարունակվում են: Այն չի դադարեցվել, հավանաբար 10 օրից պատրաստ կլինի ”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի պրոդյուսեր Սարգիս Սեպուհյանը` հերքելով այն տեղեկությունները, որ մոդել-դերասան Մովսես Երեմյանը հեռացվել է նկարահանումներից:  Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մովսես Երեմյանի եւ Անի Երանյանի մասնակցությամբ գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: Պրոդյուսերը չի կարող ասել, թե […]

Ոստիկան-սադրիչներ. Փոստանջյանը բացահայտեց ու պահանջեց հեռացնել /վիդեո/

”ՀՀ ոստիկանություն, այ քեզ խայտառակություն” վանկարկումներով մեկնարկեց ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ին կալանավորվածների երթը: Երթի մասնակիցները Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով քայլեցին դեպի Սայթ-Նովա, ապա Նալբանդյան փողոցի վրա գտնվող Ոստիկանության շենք: Իսկ այստեղից նրանք ուղևորվեցին դեպի Դատախազության շենք: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը բարձրախոսով հայտնեց բոլորին այն, ինչ արդեն հայտարարել էր […]

Ոստիկանությունը պարզաբանում է Եղնուկյանի ահազանգը

Նոյեմբերի 4-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն Երևան քաղաքի բնակիչ Կարո Եղնուկյանից ահազանգ է ստացվել, որ Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում իրեն հետևում են «Ֆոլքսվագեն» մակնիշի 10 VS 100  պետհամարանիշի և «Հոնդա» մակնիշի 10 ՍՕ 010 պետհամարանիշի ավտոմեքենաներով, իսկ ինքը վարում է սև գույնի «Ֆորդ ֆյուժն», 34 VO 758 պետհամարանիշի ավտոմեքենա: Ոստիկանության ՊՊԾ գնդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված