21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության շենքից նետված Հայկի ինքնասպանության պատճառը 80 տոկոսով ճշտվել է.Ժողովուրդ

Օգոստոսի 20-ին կառավարության շենքից ինքնասպան եղած ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանի գործը 80 տոկոսով արդեն ճշտվել է։ Այս մասին “Ժողովուրդ”–ի հետ զրույցում ասել է Հայկի հայրը՝ Միշա Հայրապետյանը. “Հոկտեմբերի 30-ին ինձ կանչել էին ոստիկանություն, ու քննիչն ասաց, որ հանգամանքներ կան, դա էլ պարզենք ու ձեզ տեղյակ կպահենք։ Փորձեցի հետաքրքրվել, թե ինչ են […]

Հոգեկան հիվանդը` “հեղափոխական”. Ժամանակ

“Ժամանակ” թերթի տեղեկություններով ` նախօրեին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո ձերբակալվածների մեջ հոգեկան հիվանդ կա, որը օրերս է դուրս գրվել հոգեբուժարանից եւ ունի համապատասխան կարգավի­ճակ` 2-րդ կարգի հաշմանդամ է: Ի դեպ, հոգեկան հիվանդը չի կարող պահվել մյուս ձերբա­կալվածների հետ, եւ սահման­ված կարգով նրան պետք է տեղափոխեն այլ վայր: Նշեք, որ Շ. Հարությունյանը եւս […]

Ո՞վ էր Ազատության հրապարակի թուրքը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակում ծավալված դեպքերին: Ըստ թերթի, ոստիկաններն իբր թե նախապես դարանակալել էին երթի կազմակերպիչ-մասնակիցներին եւ պատեհ առիթի էին սպասում նրանց ձերբակալելու համար: Բայց իրականությունը, կարծում եմ, այլ է, քանի որ, նախ, օժանդակ ջոկատը բավական ուշ միացավ երթը վերահսկող ոստիկաններին, եւ հետո ականատես եղա, թե ինչպես սկզբնական ծեծկռտուքի ժամանակ ոստիկանը […]

Վլադիմիր Գասպարյանը անձամբ բռնություն է կիրառե՞լ Շանթի նկատմամբ.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 5–ի ուշ երեկոյան Ոստիկանության կենտրոնի բաժնում անձամբ բռնություն է կիրառել բերման ենթարկվածներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ։ Այս մասին երեկ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայտնել են Հարությունյանն ու Վարդանյանը։ Փաշինյանը երեկ Երևանի ՁՊՎ-ում տեսակցել է նախօրեին Մաշտոցի պողոտայի իրադարձությունների արդյունքում ձերբակալվածներին։ Թերթը ներկայացրել է […]

Ո՞վ է “ասողը”. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Նոյեմբերի 8-ին Արարատում կրքերը կթեժանան “մի ուրիշ ձեւ”` ինտրիգները կհասնեն գագաթնակետին: Նույն օրը, նույն տեղում, նույն ժամին կհրավիրվեն եւ ԲՀԿ-ի, եւ ՀՀԿ-ի միտինգները: “Ընդ որում, ԲՀԿ-ական միտինգին մասնակցելու է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Սակայն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ավելի վաղ է դիմած եղել քաղաքապետարանին,  ուստի վերջինը մերժել է ԲՀԿ-ի հայտը: Ծառուկյանը […]

Ռուսական ԱԼՖԱ-ն Երեւանում է

Ռուսական “Ալֆա” ջոկատը այս օրերին Երեւանում է՝ կապված Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինի առաջիկա այցի հետ: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ռուսական հատուկ ջոկատայիններն են մասնակցել Շանթ Հարությունյանի բերման ենթարկելու աշխատանքներին: Սակայն նրանք չեն մասնակցել Ազատության հրապարակում տեղի ունեցած ընդհարումներին:  “Նույնիսկ մեր հայկական “Ալֆան” չի մասնակցել, ինչ մնաց ռուսները օգնության հասնեին”,-նշեց Henaran.am-ի աղբյուրը:

Բիզնեսի մասին խոսելիս ոչ մի սոցիալական վիճակ…

Նոր սերնդի ՀԴՄ-ները 8.35 միլիոնից մինչև 500 միլիոն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար, ըստ Կառավարության որոշման, կարժենան առավելագույնը 280 հազար դրամ, իսկ 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` առավելագույնը 150 հազար դրամ:  Henaran.am-ը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս արժեքը թանկ չէ հայաստանյան տնտեսվարող սուբյեկտների […]

Ե՞րբ է հարկավոր երեխային սեռական դաստիարակություն տալ/վիդեո/

Շրջապատի կողմից հաճախ` ոչ պատշաճ տեղեկատվությունը երեխայի մոտ կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել: Ե՞րբ պետք է ծնողը սկսի զբաղվել երեխայի սեռական դաստիարակությամբ : Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը այդ թեմայի շուրջ զրուցեց Henaran.am-ի թղթակցի հետ: “Հենց երեխան սկսում է հարցնել և փնտրել իրեն հուզող հարցերի պատասխանը, դա կախված է թե որ տարիքից կսկսվի:Այդ տարիքին համապատասխան պարզ հարցադրումներով […]

Տուր ինձ սեքս … Երեւանի սրճարաններում կնոջը հեշտ կառավարելու վահանակ են բաժանում վիդեո/

“Երևանի “Վերոնա” սրճարաններում` բոլոր սեղաններին դրված է լինում բուկլետ  www.ilikeit.am  կայքի նշանով` ”կնոջը հեշտ կառավարելու վահանակ”` տուր ինձ սեքս,տուր ինձ խմիչք, մերսում , անջատել ամսականները, անջատել զզվացնելը, կրծքեր հրամանների կոճակներով: Սա արդեն այլասերվածություն է ինքը իրանով”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ահազանգեց միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Սևակ Հովհաննիսյանը փորձում է պարզել, թե ովքեր են կանգնած […]

Նաիրա Զոհրաբյանը կխնդրի կոալիցիոն գործընկերներին. բյուջեն եւ Տիգրան Սարգսյանի սրտի գործերը

Նոյեմբերի 11-ին մեկնարկող ԱԺ քառօրյան բուռն ընթացք է խոստանում. քննարկվելու եւ քվեարկվելու է 2014 թ. պետբյուջեի նախագիծը: Երեկ ԱԺ խմբակցություններն ամփոփել եւ ներկայացրել են իրենց առաջարկները հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի առնչությամբ: ԱԺ ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունները դեռեւս վերջնական որոշում չունեն՝ ինչպես են քվեարկելու նախագծին : Henaran.am-ի հետ զրույցում այլընտրանքային եւ ընդդիմադիր խմբակցություններից տեղեկացրին, որ վերջնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի