Արտգործնախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին
Նոյեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան նախարարական համաժողովին: Նոյեմբերի 8-ին նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մարսել, որտեղ ներկա կգտնվի ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:





































