05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Զեկույցներով հանդես եկան ԵԱՀԿ Մշտական Խորհրդում

Նոյեմբերի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդում ելույթներով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիկը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:

            Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերահաստատվեց համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կարևորվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերին կայանալիք հանդիպման անցկացումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին:

            Դեսպան Անջեյ Կասպրչիկը ներկայացրեց իր գրասենյակի կատարած աշխատանքը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի դիտարկումների անցկացման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա:

            ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանն իր ելույթում բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

            Հայկական կողմը կարևորեց 2012թ. հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված համատեղ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և ընդգծեց, որ Հիմնարար սկզբունքները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն:

            Դեսպան Կիրակոսյանը շեշտեց Սոչիի հռչակագրով նախատեսվող հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և պայմաններ կստեղծի բանակցային գործընթացում առաջընթացի համար: 

            Վերահաստատվեց Հայաստանի դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով` ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ արտացոլված միջազգային իրավունքի սկզբունքների և համանախագահ պետությունների լԱքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի ու ԵԱՀԿ Հելսինկիի, Աթենքի, Ալմաթայի, Վիլնյուսի և Դուբլինի նախարարական խորհրդաժողովների շրջանակներում ընդունված հայտարարությունների հիման վրա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ