20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը ինտելեկտով չի զիջում Գլազևին

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը այսօր կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի հատարարությանը, որ նա խորհուրդ էր տվել վարչապետ Տիգրան Սարգսյանին լավ ուսումնասիրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:  ”Հինգ տարի պառլամենտում աշխատել եմ մեր վարչապետի հետ, բավական ինտելկտուալ, խելոք մարդ է, պարոն Գլազևի հետ էլ եմ […]

Նախագահն ընդունել է Հայաստան ժամանած մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին: Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի գիտնականներին Հայաստանում, շնորհակալություն հայտնել ՀՀ ԳԱԱ հիմնադրման հոբելյանական միջոցառումներին նրանց մասնակցության համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 70-ամյա փառավոր ուղի անցած Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը, […]

Հայ մասնագետներն ուսումնասիրեցին Ֆինլանդիայի փորձը

ՀՀ առողջապահության նախարարության  և Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներից կազմված պատվիրակությունը Ֆինլանդիայի Առողջապահության և սոցիալական ապահովության ազգային ինստիտուտի հրավերով մեկշաբաթյա այցով գտնվում էր Ֆինլանդիայում։ Այս մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ հունիսի վերջին` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և  Ֆինլանդիայի Առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտի տնօրեն, առողջապահության ազգային ինստիտուտների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Պեկկա Պուսկայի հանդիպման ժամանակ։ Այցը կարևորվում է նրանով, որ […]

Բանակի թեման տաբու չէ. իրավապաշտպան

՛՛Վերջին տարիներին բանակի թեման տաբու չէ: Մամուլը գրում է խախտումների մասին: Վերջին 3 տարում այդ առաջընթացը կա՛՛,-այսօր բանակի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՛՛Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության՛՛ ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:  Լրագրողները հետաքրքրվեցին, թե իրական են այն տեսակետները, թե բանակում ճնշումները հաճախ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից են լինում: Քննարկման մասնակից ՀՀ ՊՆ քնչական ծառայության պետի տեղակալ […]

Սպանություն ազգային հողի վրա ՞. Մոսկվայում ներգաղթյալի դիակ են հայտնաբերել

Մոսկվայի Բիրյուլովո զապադնոյե շրջանի երկաթուղային գծերի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել`  դանակի բազմաթիվ հարվածներով: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը Ուզբեկիստանի քաղաքացի է, փոխանցում է РИА Новости-ն: Հարկ է նշել, որ Մոսկվայի այս շրջանում արդեն մի քանի օր է` բավական լարված իրավիճակ է: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ ադրբեջանցին դանակահարել է 25-ամյա Եգոր […]

Հայաստանը չի կարող միանալ ոչ Մաքսային միությանը, ոչ էլ Եվրոպական միությանը

՛՛Ինչքան էլ լացենք այսօր, հետ չի շրջվի այս որոշումը: Այս որոշումը նվեր է հայկական ինքնազոհության առումով Մոլդովային, Ուկրաինային ու Վրաստանին, որ ավելի ուժեղ դառնան ու բավարարեն Վիլնյուսում իրենց շահերը՛՛,-կարծում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:  Նրա խոսքով՝ ԵՄ-ը հիմա այլ աչքերով է նայում Հայաստանին և հիմա մեր խնդիրն է վերականգնել հավատն ու վստահությունը: Կիրակոսյանը համոզված չէ, որ […]

՛՛Forbes՛՛-ը՝ Հայաստանում

Հեղինակավոր Forbes ամսագիրը, որը թողարկվում է 1917 թվականից և տարածվում ավելի քան 55 երկրում, շուտով կհրատարակվի նաև Հայաստանում: Ստանալով ամսագիրը թողարկելու լիցենզիա՝ Forbes Հայաստանը դարձավ 27-րդ միջազգային հրատարակությունը: Forbes-ը Հայաստանում ներկայացնում է ՛՛Մեդիա Փարթներս՛՛ ընկերությունը, որը կազմակերպում է ամսագրի տարեկան 12 թողարկում և www.forbes.am բիզնես պորտալը: Forbes Հայաստանը կթողարկի նաև Forbes Life ամսագիրը և հատուկ […]

Ինչ տարբերություն քաղաքական գործչի եւ ճանճի միջեւ. մտքեր մամուլի օրվա առիթով

Հայ մամուլի օրվա առիթով լրագրողների հետ մամուլի ասուլիսում ՛՛Հրապարակ՛՛ օրաթերթի գլխավոր խմբագիր՝ Արմինե Օհանյանը, նախկինում ՛՛02՛՛, “Հայք” թերթերի խմբագիր Վասակ Դարբինյանը և ՛՛Nyut.am՛՛ կայքի, ՛՛Հայացք՛՛ թերթի խմբագիր Աշոտ Աղաբաբյանը անդրադարձան մամուլի եւ լրագրության խնդիրներին:  Վասակ Դարբինյանը մամուլի դերը համեմատեց այսօր նշվող անեսթեզիոլոգների տոնի հետ, թե ”մամուլի դերը նաև հասարակությանը քնեցնելու մեջ է, սակայն շատ լուրջ […]

Զարուհուն խարույկի վրա էին հանում, հիմա՝ լռում են

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի նամակն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ոչ թե պարզապես մեկ կամ մի քանի հոգու կարծիք է, այլ իշխանության կողմից տարվող քաղաքականություն:   ՛՛Դեմ եմ այն մոտեցումներին, որ վերջին ժամանակներում սկսվել է տարվել ու քարոզվել մեզանում: ԼՂՀ-ի անկախությունը մենք նվաճել ենք ինքնուրույն՝ մեր արյան գնով, […]

Կաթողիկոսին սատանա է ասել՝ կանչել են նախարարություն

Henaran.am-ի Գյումրիի աղբյուրները տեղեկացնում են, որ ամենայն հավանականությամբ աշխատանքից կազատվի Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ է հրավիրվել:  Բանն այն է, որ օրերս տեղական ՛՛Գալա՛՛ հեռուստաընկերությամբ Նիկոլայ Ծատուրյանը  Ամենայն հայոց կաթողիկոսին անվանել է ՛՛սատանա՛՛: Գյումրիի թատրոնում կարծում են, որ հենց դրա համար են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի