04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աննկատ հեռացել է /լրացված/

Երեկ “Փարավոն”  ռեստորանային համալիրում կայացել է ՀԱՕԿ քարտուղար Հրաչ Ռոստոմյանի հարսանիքը: Բնականաբար, հրավիրված է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Սակայն վերջինս շատ երկար չի մնացել ռեստորանում, ինչը զարմացրել է հարսանքավորներին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ,  մեկ ժամ մնալուց հետո, կնոջ հետ աննկատ հեռացել է: Ծառուկյանը շատ անտրամադիր է եղել, համարյա չի շփվել ներկաների հետ:

Պակաս անկումային տրամադրություն չուներ փեսան: Ծառուկյանը նույնիսկ եկեղեցի չէր եկել: Ի դեպ, եկեղեցական արարողությունն էլ է կատարվել նրա կառուցած Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Հ.Գ. Նյութը հրապարկվելուց գրել էին, որ Ծառուկյանը եղել հարսանիքի քավորը: Հետո ստացանք մեկնաբանություններ, որ Ծառուկյանը այդ հարսանիքի քավորը չի եղել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ռոստոմյանը շատ է ցանկացել, որ ԲՀԿ առաջնորդը լինի խաչքավոր, սակայն այդպես էլ ցանկությունն իրականություն չի դարձել: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ