06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ո՞րն է ՛՛Հայր մեր՛՛ աղոթքի իմաստը

”Որպես քրիստոնյաներ, մենք բացառիկ դեր ունենք ընտանեկան կյանքի զորացման մեջ, քանզի դա մեզ դնում է Աստծո հետ երկխոսության խորը հարաբերության մեջ: Ի՞նչ է Սուրբ Ընտանիքը այն մարդու համար, ով երբեք ականատես չի եղել ավանդական ընտանիքին: Ինչպե՞ս մենք կհասկանանք Մանուկ-Հիսուսի հրաշքը, եթե երեխայի ծնունդը ավելի բեռ է համարվում, քան` օրհնության հույս: Ո՞րն է ՛՛Հայր մեր՛՛ աղոթքի իմաստը հասարակության մեջ, որտեղ հայրությունը արժեզրկվում է:

Զոհաբերության այս տեսակը, որը հաճախ ընտանեկան կյանքի մի մասն է, ամբողջապես համապատասխանում է քրիստոնեության կոչին` զոհաբերվել դիմացինի համար և հոգ տանել թույլերի մասին: Երբ ընտանիքը անկում է ապրում, Եկեղեցին նույնպես թուլանում է: Հետևաբար, մենք կենսական կարևոր դեր ունենք ուժեղ, բարի և սիրող ընտանիքներ ձևավորելու և պաշտպանելու գործում”:

Ներկայացրեցինք հատված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ելույթից Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ