11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արամ Վարդևանյանը վիրահատվել է․ «Փաստ»

Մեզ հասած տեղեկությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ենթարկվել է վիրահատության։ Պատգամավորը, տևական շնչառական խնդիրների պատճառով ու բարդություններով պայմանավորված, ստիպված է եղել վիրահատվել, և հենց դա է այս շրջանում նրա հրապարակային ոչ ակտիվության պատճառը»:

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որևէ առիթով ազատվել Սուրեն Պապիկյանից․ «Փաստ»

Իշխանական կուլիսներում վերջին շրջանում ավելի ու ավելի ակտիվորեն են շրջանառվում խոսակցություններ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որևէ առիթով ազատվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից: Հասկանալի է՝ պատճառը նրա լավ կամ վատ աշխատանքը չէ, այս իշխանության դեպքում դա կարևոր չէ: «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանին ամենևին դուր չի եկել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համաժողովում վարչության ընտրությունների արդյունքում […]

«Բա որ սաղս հավասար ապրում ենք, ո՞նց ա՝ դու ռեստորան ունես, հարյուր տարվա գիտնականները չունեն»․ հարց՝ իշխանական պատգամավորին /Տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը, թե՝ «մինչ հեղափոխությունն ամբողջ երկիրը խոսում էր աղքատության մասին, հիմա բոլորս հավասար ապրում ենք»: «Թափառախումբը փայլում է իր խայտառակ հայտարարություններով․ ի՞նչ ասես սրան, դու ե՞րբ ես մարդամեջ դուրս գալիս, ոտքով պտտվում Երևան քաղաքում, որ իմանաս աղքատություն կա, թե՞ ոչ. ամոթ չես անո՞ւմ, եքա մարդ […]

Վերահաստատում եմ դեռեւս նախորդ լիագումար նիստերի ժամանակ արված իմ հայտարարությունը. Մամիջանյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․ «ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի լրատվականներից մեկին տված հարցազրույցի կարճ տարբերակի տարածումը համացանցում առիթ է տվել որոշակի սխալ ընկալումների ձեւավորմանը։    Վերահաստատում եմ դեռեւս նախորդ լիագումար նիստերի ժամանակ արված իմ հայտարարությունը. Մեկ տարի առաջ, երբ ձևավորվում էր ութերորդ գումարման […]

««Տուն պահող» մանր ու մեծ չինովնիկներ, նայե՜ք քարտեզը, նայե՜ք մեծացող Եռաբլուրին ու ամեն պահ հիշե՜ք՝ քարտեզի ու Եռաբլուրի համար նեռի հետ համապարտ պատասխան եք տալու»

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ Վարանդայում զորամասի բացման առիթով Ալիևը ցույց տվեց Ադրբեջանի նոր քարտեզը՝ Մեղրիի միջանցքով… Խոսքս ուղղում եմ բոլոր «տուն պահող» մանր ու մեծ չինովնիկներին, ովքեր առնվազն 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո շարունակեցին օգնել նեռին մնալ իշխանության. նայե՜ք քարտեզը, նայե՜ք մեծացող Եռաբլուրին ու ամեն պահ հիշե՜ք՝ քարտեզի ու Եռաբլուրի […]

Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ակնկալվում է քաղաքացիների աջակցությունն ու խոստացվում դրամական պարգև

Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնեցին իրավապահ մի շարք կառույցների […]

Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտեց Սոչիում ամրագրված պայմանագիրը. Փաշինյան

Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտեց Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու մասին պայմանագիրը, «Թվիթերում» այս մասին գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տարօրինակ կերպով նա մեղադրում է Հայաստանին փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ», – գրել է վարչապետը։

Կոնդեցի տիկին Նաիրան անակնկալի է բերել Ավինյանին. Ժողովուրդ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ դեռևս հոկտեմբերի 8-ին Աջափնյակի բնակիչների հետ ունեցած հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ավինյանին անակնկալի է բերել հանգամանքը, որ, ի թիվս աջափնյակցիների, իր հետ հանդիպման է գնացել նաև Կոնդի մի բնակչուհի, որ կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով բավականին սուր հարցեր է ուղղել նախկին փոխվարչապետին: Թերթը տեղեկացավ, որ կոնդեցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի