07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչու Հայաստանը չդառնա խաչմերուկ. Պարգեւ Սրբազան /վիդեո/

“Քաղաքական միավորումները՝ ՆԱՏՕ լինի, ՀԱՊԿ կլինի, իրար հետ պիտի լավ հարաբերություններ ունենան: Ինչու Հայաստանը չդառնա դրանց միջեւ  խաչմերուկ”,-Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը: Վերջինս քաղաքագետ չի, բայց Հայաստանի աշխարհագրա-քաղաքական դիրքը հաշվի առնելով, կարծում է, որ ճիշտը Մաքսային միությանը միանալն էր: Մանրամասները տեսանյութում:

Բացահայտվեց

Հոկտեմբերի 29-ին հայտնվել էր անհայտ անձանց կողմից “Մխիթար Սեբաստացի” կրթհամալիրի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին: Նույն օրը, ժամը 5.00-ի սահմաններում, դիմակավորված անձինք կրթահամալիրի 1-ին հարկի միջանցքի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով ներս մտնելիս հանդիպել էին նշված կրթահամալիրի պահակի դիմադրությանը, գազային ատրճանակով կրակոց էին արձակել նրա ուղղությամբ, ատրճանակի եւ դանակի սպառնալիքով գցել գետնին, կպչուն ժապավենով […]

Վարդան Պետրոսյանի պաշտպանը մանրամասնում է /վիդեո/

Այսօր Henaran.am-ի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը  տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանի հետ հանդիպել է երեկ և խոսել սպասվող դատաքննության մասին. ”Նրա հիմնական հանձնարարությունը եղելա, որ պիտի գործենք մի սկզբունքով` մի վնասիր: Այսինքն` պիտի ամեն բան անենք, որ նախ մյուս կողմին չվնասենք”,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը դեռ լավ չէ: Պաշտպանը տեղեկացրեց […]

Վանաձորում ուսանողները բողոքի ակցիա են անում. ՀՊՃՀ-ի ճակատագիրը

ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրացրեց ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի լուծարման հարցը:  Պատգմավորը նշեց, որ երեկ տեղեկություն է տարածվել, որ Կառավարության նիստում պետք է որոշվի, որ Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը լուծարվելու է և Վանաձորում ստեղծվում է համալսարան: ՛՛Այսօր մի քանի հարյուր ուսանողներ ու դասախոսներ բողոքի երթ են իրականացրել Վանաձորում` […]

Մայրիկները կհասկանան. հրաշք ֆոտոշարք

Լիաո անունով մի նկարչուհի, երբ տեսնում է, որ իր երեխան քնած ժամանակ հետաքրքիր դիրքեր է ընդունում, մտածում է լուսանկարել իր որդուն: Մի քանի կադր անելուց հետո մայրիկի մոտ միտք է հղանում նկարելուց առաջ քնած Վենգենին շրջապատել տարբեր իրերով: Այս կերպ փոքրիկը դառնում է արվեստի գործի մաս, նա մեկ բարձրանում է աստիճաններով, մեկ հայտնվում է Գուլիվերի կերպարում, մեկ ընթրում է, […]

Նադեժդա Սարգսյանը ողջ-առողջ է. լայքերի “խերը”

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի դուստրը՝ Էմմին “Ֆեյսբուքի” իր էջում անդրադարձել է մոր մահվան հետ տարածված լուրերին: “Նամակս ուղղում եմ ֆեյսբուքյան լայքեր հավաքողներին: Թերի եւ հոգեկան հիվանդ մարդիկ… լայքեր հավաքեք ձեր ծնողների մահանալու մասին սուտ լուրեր տարածելով: Իմ մայրը, Փառք Աստծո, ողջ եւ առողջ է “,-գրել է Էմմին: Հիշեցնենք, որ մեր գործընկերները ընտրել են նոր […]

“Ինչքան էլ հաց ու պանիր ուտեք, ինձ հասնել չեք կարող”

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը “Ֆեյսբուքի” իր պատին գրառում է արել: “Որոշ պատվիրատուների, էս պահին իրենք իրենց բաժին հասածից ապշածների, անգրագետների եւ անբարոյականների առայժմ խորհուրդ եմ տալիս՝ ոչ մի կայքի կամ թերթի իմ անվան հետ կապված պատվերներ չտալ, ընդհանրապես, մոռանալ իմ անունը, որովհետեւ ինչքան էլ հաց ու պանիր ուտեք ինձ հասնել չեն կարող, […]

“Սարիկը գլուխը պատովն ա տվել… Վարդան Պետրոսյանին հերոս դարձնե՞նք”

“Գլուխը քարովն ա տվել,..էդ ով ա էդ Սարիկը”,-այսպես արձագանքեց երգիչ-դերասան Միքայել Պողոսյանը կինոռեժիսոր Սարիկ Հովսեփյանի մեղադրանքներին, որ “Հրանտ Թոխատյանն ու Միշան Պողոսյան մեծ-մեծ խոսում են“: Միքայել Պողոսյանի խոսքով, ինքը մասնակցել է Վարդան Պետրոսյանի պաշտպանության ստորագրահավաքին: “Ստորագրել եմ, իմ ինտերվյուն էլ տվել եմ”,-Henaran.am-ին ասաց դերասանը: “Հիմա պիտի Վարդան Պետրոսյանին հերո՞ս դարձնենք: Ինչ որ պետք ա, արել […]

Կոչ են անում պատգամավորներին մասնակցել արտահերթ նիստի

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս եւ ընտրողներս, դիմում ենք Ազգային Ժողովի բոլոր 131 պատգամավորներին՝ նոյեմբերի 15-ին կայանալիք  “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքով նախատեսված “պարտադիր բաղադրիչին” վերաբերող դրույթների գործողությունը հետաձգելուն եւ մատնանշված Օրենքին վերաբերող այլ հարցերի քննարկմանը նվիրված` ԱԺ արտահերթ նիստին պարտադիր մասնակցության պահանջով: Անժխտելի է, որ Ազգային ժողովի յուրաքնչյուր պատգամավորի պարտքն է՝ պաշտպանել քաղաքացիների շահերը եւ […]

Ուկրաինացի ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել

Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Միլեւվսկին, ով հիմա հանդես է գալիս թուրքական ՛՛Գազիանթեփսփորում՛՛,վթարի է ենթարկվել:Ուկրաինացին սեփական Ferrari-ով վերադառնում էր օդանավակայանից, երբ առավոտյան 7:30-ին կորցրել է կառավարումը եւ վթարի ենթարկվել: Անձամբ ֆուտբոլիստը չի տուժել: Նրա արյան մեջ հայտնաբերել են ալկոհոլի որոշակի քանակություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի