04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետարանն առիթ է տվել ”Սայաթ Նովա 10-”ի բնակիչներին

”Սայոթ Նովա” պղողոտայի բնակիչները պարտավորեցման հայցով կդիմեն դատա­րան պահանջելով կասեցնել ”Լարկո գրուպ” ընկերության կողմից Սայաթ Նովա 10/5 հասցեում ըն­թացող շինարարությունը:

Նշենք, որ ավելի վաղը բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը Henaran.am-ին հայտնել էր, որ դիմելու են դատարան:

Նրա խոսքով` Սայաթ-Նովա 10 հասցեում նախկին կաթսայատան տեղում կառուցվող` բազմահարկ, բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի շինարարությունը արդեն իսկ սկսել է նեղություններ պատճառել բնակիչներին, ովքեր դիմել էին քաղաքապետարան ՝ պահանջելով անվավեր ճանաչել կառուցապատման թույլտվությունը: Բնակիչները մեզ փոխանցեցին, որ քաղաքապետարանից ոչ մի պատասխան չի եղել:   ”Ըստ ”Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին” ՀՀ օրենքի հոդված 48-ի`  եթե վարչական ակտի վերաբերյալ դիմումին օրենքով սահմանված ժամկետում չեն պատասխա­նում’ վարչական ակտը համարվում է ընդունված, եւ դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատաս­խան իրավունքի իրականացմանը: Այսինքն` քաղաքապետարանն անվավեր է ճանաչում շինարարական թույլտվությանը, ինչը մեզ իրավունք է տալիս դի­մել դատարան’ շինարարությունը կասեցնելու համար”,-նշեց փաստաբանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ