Ախր սա հանցավոր սրբապղծություն է.քննադատում են Թոքմաջյանին
”Հարգելի ընկերներ, ահա այս փինաչիությունը, որը քանդակ կոչելու համար լեզուս անգամ չի ֆռում, Լևոն Թոքմաջյանի գլուխգործոցն է, և նա պնդում է, որ սա Ֆլորա Մարտիրոսյանի կիսանդրին է ու հոխորտում է մեծ երգչուհու հարազատների հասցեին, թե նրանք պղծում են Ֆլորայի հիշատակը՝ քննադատելով իր գործը:
Մինչդեռ Ֆլորայի քույրը պատմել է, որ այս փինաչուն 10.000 դոլար գումար են տվել, որից 3,500 միայն քարի համար, որ նորմալ ամբողջական արձան պատրաստի, մինչդեռ իշխանությանը քծնելուն սովորած Թոքմաջյանը վերցրել է ու յաբախտի ինչ-որ բան է փինել, որտեղ Ֆլորա Մարտիրոսյանի մասին հուշող ոչինչ չկա, ընդ որում, քարի փողն էլ կերել է՝ օգտագործելով էժանագին, ցածրորակ ու ճաքած քարի մոնոլիտ:
Ընկերներ ջան, ախր սա հանցավոր սրբախպղծություն է, ու Ֆլորայի հարազատները լրիվ իրավունքն ունեն Թոքմաջյանին դատել խաբեության ու դրամաշորթության համար: Ու թող այդ պալատական տուզիկը հիմարություններ չասի հիշատակ պղծելու ու ֆոտոգրաֆիկ նմանության մասին: Այո՛, քանդաագործությունում ոչ ոք 100 տոկոս նմանություն չի կարող ակնկալել, բայց մի բան է ֆոտոգրաֆիկ նմանություն չապահովելը, լրիվ ուրիշ բան հարևանի կնոջ դեմքը քանդակելն ու դա որպես Ֆլորա Մարտիրոսյան մատուցելը”:
Գեղամ Ասլամազյանի Facebook-յան էջից