28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկովյան անկարգությունների մեջ հայ ”սադրիչներին” են մեղադրում

Մոսկվայի Բիրյուլեւո զապադնոե շրջանում տեղի ունեցած անկարգությունների ու ցույցերի մեջ հայերին են մեղադրել: Ռուսաստանցի լրագրող, վերլուծաբան Մաքսիմ Շեւչենկոն հայտարարել է, որ Բիրյուլեւոյում տեղի ունեցած իրադարձությունների մեղավորը բողոքի ակցիաներին մասնակցող հայ սադրիչներն էին:  Նա ասել է նաեւ, որ “Ռուսկիե” շարժման առաջնորդ, Բիրյուլեւոյի ակցիաների մասնակից, ազգայնական Դմիտրի Դեմուշկինը նույնպես ասել է, որ անկարգություններ հրահրողների շարքում սադրիչ հայեր […]

Շվեդ մարզիկի վրա արջն է հարձակվել

Հենրիկ Կարստլեմը, ով հանդես է գալիս գնդակով հոկեյի ՛՛Էրդսբյուն՛՛ ակումբում, ենթարկվել է արջի հարձակմանը: Դեպքը տեղի է ունեցել Շվեդիայի արեւելքում: Կարստլեմը անտառում որսորդությամբ էր զբաղված, երբ ձայն է լսել, որի ուղղությամբ նա կրակել է , բայց դա չի վախեցրել արջին եւ վերջինս հարձակվել է մարզիկի վրա: ՛՛Ես ընկել էի գետնին, իսկ արջն էլ ինձ վրա էր […]

Թուրքիայում 600 000-ից ավելի սիրիացի փախստական կա

Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 600 հազարը, տեղեկացնում է gazeta.ru-ն:  Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանցից 400 հազարը գտնվում է հատուկ ճամբարների տարածքներից դուրս:  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիացի փախստականների հոսքը կանխելու համար Թուրքիան Սիրիայի հետ սահմանին երկու մետրանոց պարիսպ է կառուցում: Դրա շինարարությունն արդեն սկսվել է Նուսայբին քաղաքի շրջակայքում:

Սանիտարական էտում

Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության  ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել  <<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու աշխատանքներում ներգրավված բոլոր կառույցներին: Երևան քաղաքում ընդհանուր  օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով  ուղևորների կանոնավոր փոխադրումներն  իրականացնող կազմակերպությունների ընտրության հոկտեմբերի 17-ին նախատեսված մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ հայտեր չլինելու պատճառով մրցույթը չի կայացել: Քաղաքապետը հանձնարարել է 24 երթուղիների սպասարկման համար նախատեսվող նոր […]

Ինչ է տեղի ունեցել Ծառուկյանի եւ Բաղդասարյանի միջեւ. ՕԵԿ մեկնաբանությունը

”Տեղի է ունեցել փոքրիկ բանավեճ՝ տղամարդկային բանավեճ, որի առիթը հանդիսացել է բոլորովին վերջերս Արթուր Բաղդասարյանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելը”,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին պատմեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ խոսելով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին: ՛՛Ես ընթացակարգերին ծանոթ չեմ, բայց մի բան գիտեմ հաստատ և վստահեցնում […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստան է ժամանել ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում հոկտեմբերի 21-22-ը Երևանում անցկացվող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Ընդգծելով ԵԽ դերակատարությունը համամարդկային արժեքների տարածման գործում՝ Սերժ Սարգսյանն այդ առումով կարևորել է խորհրդաժողովի անցկացումը Երևանում […]

Գրողների միությունը ի վերջո պետք է լուծարվի. Լ. Ջավախյան

Գրող Լեւոն Ջավախյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ կարելի է համարել, որ Գրողների միություն այլեւս գոյություն չունի: “Լավ կլինի, որ ԳՄ-ն լուծարվի, քանի որ այդ կառույցն իրականում ոչ մի լիարժեք ֆունկցիա չի իրականացնում: Երեկ հեռուստատեսությամբ մի արար ցուցադրվեց, որը հիշեցնում էր “Օսկան Պետրովիչ”  ներկայացումը: ԳՄ-ում ընթանում է աթոռակռիվ, իսկ այդ […]

Գյուղնախարարը զեկուցեց

Ներկայացնում ենք գյուղնախարար Սերգո Կարապետյանի զեկույցը Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայագրոֆորում» համաժողովին Ձեր մասնակցության համար։ Համաժողովը կարևորվում է նրանով, որ այն նվիրված է գյուղատնտեսության աշխատողի օրվան: Հարգելի բարեկամներ, Հայաստանը, անկախության հռչակումից ի վեր, այս 22 տարիներին որդեգրել է շուկայական տնտեսության կայացման և տնտեսական բարեփոխումների ուղենիշ։ Խորհրդանշական է, որ այդ գործընթացը սկզբնավորվեց ագրարային բարեփոխումներով։ Հողի […]

Ջհանգիրյանը վախենում է՝ կունենանք Սիրիայի և Լիբիայի օրինակը

 ՛՛Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում՛՛ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված նախագիծը Ազգային ժողովը մերժեց: Համահեղինակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ այս նախագիծը նպատակ ունի բացառել Զինված ուժերի ներգրավումը արտակարգ դրության ռեժիմ ապահովելու հարցում:  ՛՛ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին օրենքի նախագիծը դրական եզրակացություն չի ստացել, որը ակնհայտորեն կոչված է […]

Իվանիշվիլին հրաժարական կտա

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մինչեւ նոյեմբերի վերջ մտադիր է հրաժարական տալ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Այս մասին նա ասել է Agence France-Presse-ի հետ զրույցում: “Նախագահի երդման արարողությունից հետո, մինչեւ նոյեմբերի 24-ը, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից”: Նա նաեւ նշել է, որ հավանական է, որ իրենց թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթի նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում` հոկտեմբերի 27-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի