17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Մկների” երթ նախագահականից Ազգային ժողով /վիդեո/

Այսօր նախագահական նստավայրի մոտից` մինչ Ազգային ժողով կազմակերպվել էր  “համակարգչի մկնիկներով”  երթ: Երթի նախաձեռնողները “Ոչ կուտակային կենսաթոշակին օրենքի” նախաձեռնողներն էին:Երթի մասնակիցները հիմնականում համակարգչային ծրագրավորողներ էին, որոնք իրենց գործի հիմնական բաղադրիչը` մկնիկները “նվիրեցին” ԱԺ-ին:

Նրանք ոտքերով հարվածելով մկնիկներին`  հասցրին ԱԺ: Ոմանք պարզապես դրանք դրեցին ճաղավանդակների մոտ, ոմանք կապեցին ճաղավանդակներինին, վերջիններից գործողությունները ոստիկանները արգելեցի, նշելով, որ ակցիային խոչնդոտելու միտվածություն չկա, բայց օրենքը թույլ չի տալիս:

“Սա բողոքի ձևա, ԱԺ նիստին համարժեք….. որտեղ ինչպես ասում են` մուկ են տշում” ,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեցին ակցիայի մասնակիցները:

Հիշեցնենք, որ նախատեսվում է, որ հունվարի 1-ից  կներդրվի Պարտադիր կուտակային կենսաթոշոկային համակարգը: Կենսաթոշակային նոր համակարգով, որ կիրառվելու է 2014-ի հունվարի մեկից, 1974 թ-ից հետո ծնվածները իրենք են կուտակելու իրենց կենսաթոշակը:

Ամեն ամիս աշխատավարձի 5 տոկոսը փոխանցվելու է պետության կողմից լիցենզավորված կուտակային կենսաթոշակային հիմնադրամներում բացված քաղաքացու անհատական հաշվին, պետությունն էլ իր հերթին ավելացնելու է փոխանցված գումարին հավասար գումար: Հիմնադրամները գումարները ներդնելու են արժեթղթերի շուկայում: 

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ