27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նորից բարիկադնե՞ր /վիդեո/

Մամուլի Ազգային ակումբում քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների  ներկայացացուցիչները քննարկեցին թե Հայաստանի համար որ միությունն է շահեկան:

  ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի կարծիքով,   Մաքսային միությանը  Հայաստանի անդամակցելը կենսական հարց է: “Մենք հայտարարել ենք Մաքսային միությանը միանալու մասին, սակայն մեզ համար շարունակում է մնալ կարեւոր հիմնահարց Եվրամիության հետ  համագործակցությունը՝ մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել”,- ասաց նա:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց, որ պետք է նախ հասկանալ՝ ի՞նչ ենք ուզում մեր երկրի համար, արդյոք ուզում ենք բաժանվել երկու խմբի:  “Հիմա ինչ՝ նորից բարիկադներ պետք է սարքենք, բաժանվենք երկու մասին՝ տեսնենք ո՞րն է ճիշտ, ո՞րն է սխալ: Առ այսօր առանց հուզական զգացմունքների՝ չի եղել սառը քննարկում: Մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, որը իր անկախ տարիների ընթացքում հասել է նրան, այն ինչ ունենք: Եվ մենք տեսնում ենք, որ մեր հնարավարւթյուննեը սահմանափակ են:

ՄԵթե Հայաստանը չընտրեց Եվրոպայի հետ ասոցացման ճանապարհը, եկեք տեսեք, որ այստեղ եվրոպայի մեղքն էլ կա. Ինչո՞վ էին նրանք զբաղված այս 22 տարվա ընթացքում՝ բարեփոխումներո՞վ: Դատական համակարգ էին բարեփոխում, ոչինչ չեղավ, կառուցվածքային փոփոխությունների համար 220 մլն ծախսվեց ու կարող եք ինձ ասել, որ դրանցից հետո կառավարման համակագը դարձել է արդյունավե՞տ… դրա հետ մեկտեղ՝ ունենք 4 մլդ արեւմտյան  պարտք, ու չեն արել այն անհրաժեշտ քայերը, որ տնտեսությունը զարգանա, պատքը մարի”,-ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ իշխանություններն էլ այստեղ մեղքի իրենց բաժինը ունեն:

“Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ հիշեցրեց, որ տարիներ շարունակ իշխանության ներկայացուցիչները հայտարարությունների մակարդակով համոզմունք էին հայտնում, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, իսկ վերջին ամիսներին իշխանական կուլիսներից ստանում էինք տեղեկություններ, որ անուամենայնիվ Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է: Ա. Օհանյանի խոսքով, այս տարվա սեպտեմբերի 3-ի մեր երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը ոչ միայն իր, այլեւ՝ նույնիսիկ իշխանական ամենաբարձր օղակներում գտնվող մարդկանց համար շոկ էր:

”Այս հայտարարությունը եղել է բավական սպոնտան, ու փաստն այն է,, որ մենք ունենք ինֆորմացիոն մի սով ու դժվար է եզրակացնել՝ ի՞նչն է դրդել երկրի ղեկավարին նման որոշում կայացնել, այդ ի՞նչ սպառնալիքներ, շանտաժ է կիրառվել նրա վրա, որ սեպտեմբերի երեքին հայտարարվեց ՄՄ անդամակցության մտադրության մասին, ի վերջո ի՞նչ է կատարվում, որ իշխանությունը գնաց նման անսպասելի քայլի: Դատելով խառնաշփոթից, մենք չենք կարող լիարժեք հետեւություններ անել, թե ի՞նչ է կատարվում, ո՞ւր է գնում Հայաստանը”,- ասաց նա:

 ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանի կարծիքով էլ, ոչ թե Հայաստանի անվտանգության խնդիրն է լուծվել Մաքսային միությանը միանալու  որոշմամբ, այլ ընդամենը Ռուսաստանը շանտաժով փորձում է իր ուզածին հասնել: “Հայաստանի միակ ճանապարհն արդի արժեհամակարգին ինտեգրվելն է”,- եզրափակեց  Կարապետյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ