05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պուտինի այցն առանձնահատուկ է. քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Ուկրաինայի իրավիճակը մեզ կօգնի այն հարցում, որ այլեւս եվրոպացիների կողմից մենք չենք լսի կտրուկ վերջնագրեր ու պահանջներ:

Խոսելով Ուկրաինայի եւ Հայաստանի նմանությունից` նա ասաց, որ եթե Ուկրաինայի հարցը ստանա կիսալուծման եղանակներ, կարող ենք համարել, որ ՀՀ հարցը կբարելավվի այն առումով, որ արևմտյան երկրները կդադարեցնեն նախապայմաններ պարտադրել Հայաստանին եւ ճնշումներ իրականացնել:

“Նույն արեւմտյան երկրները կդադարեցնեն պայմաններ թելադրել մեզ, երկրորդ` ՀՀ-ը կարող է  իր տնտեսությունը զարգացնել ԱՊՀ մյուս երկրների հետ: Երրորդ` միգուցե կառուցվի Իրան-Հայաստան գազամուղը, ինչպես նաեւ կկարգավորվեն  մեր  տրանսպորտային հարցերն Իրանի  հետ”,- ասաց նա:

Սերգեյ Շաքարյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցին, նա այն “առանձնահատուկ” անվանեց:

“Պուտինի այցից առաջ  Սերժ Սարգսյանը մեկնում է   Վիլնյուս, դա պատահական չէ: Իր այցը կրում է ոչ թե ընդհանուր տարածաշրջանային բնույթ, այլ այց է` նվիրված ՀՀ-ՌԴ առաջարկներին: ՌԴ-ն, իմ կարծիքով, Արցախի հարցում կշարունակի առաջնային դերակատարություն ունենալ: Ոչ ՌԴ-ը, ոչ Ֆրանսիայի նախագահները  Սարգսյան- Ալիեւ հանդիպմանը չանդրադարձան` հաջորդ օրը ԱԳ նախարարների մակարդակով: Կարծում եմ` այցի ընթացքում կլինի անդրադարձ ռազմատեխնիկական առումով”,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե Մաքսային միությանն անդամակցելով` Հայաստանը դառնում է ռուսական կայսրության ճորտ, քաղաքագետն ասաց. “Շատ ավելի ճորտ վիճակում են այն պետությունները, որոնք դարձել են ԵՄ անդամ, որոնց պարտադրում են կազմաքանդել տնտեսությունը: Ցանկացած միություն ենթադրում է, որ դու կորցնում ես քո ազգային ինքնիշխանության ինչ-որ մի մասնիկ, նույնը կատարվում է Եվրամիության երկրների հետ: Տեսեք՝ ինչպես են Հունաստանին չոքացրել ու ստրկացրել”,- նշեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ