16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցն է /վիդեո/

Այսօր Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցն է: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանում աղետալի երկրաշարժ տեղի ունեցավ: Այն ընդգրկեց հանրապետության հյուսիսային եւ հյուսիսարևելյան շրջանները՝ նրա տարածքի մոտ 40%-ը։ Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Աղետալի երկրաժարշի արդյունքում Զոհվեց 25 […]

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նստաշրջանին

Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Կիևում ընթացող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին։ Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես […]

Գեթ մի ակնթարթ Իմ ձայնը լսի՛ր, Իմ հառաչանքը՝ Քո սիրո կարոտ…

 ՊԱՏԱՍԽԱՆ Ինձ հարց են տալիս Հայերն ամէնուր Թէ խնջոյքներում Թէ՛ հանդէսներում Ահմադ Նուրիզադեհ Դու, որ հայ չես ու չես ծնուել հայ Ապա ո՞նց գիտես զգալ մեր հոգին, Մեր հայութիւնը Չէ՞ որ հայ չես ու չես ծնուել դու հայ: Ես ստիպուած ու կիսակատակի Մի բան ասում եմ Եւ ինձ փրկում եմ լուրջ պատասխանից. Բայց այս րոպէին […]

Լայն հագուստներ, պաստելային գույներ…ձմեռային նորաձևությունը

Արդեն ձմեռ է, և ժամանակն է խոսել նաև ձմռան նորաձևության գույներից ու զգեստներից:  Ինչպես Henaran.am-ին հայտնեց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը, նորաձև են պաստելային գույները: ”Նորաձև են վարդագույնի, երկնագույնի, կանաչի շատ նուրբ երանգները: Դա վերաբերում է թե վերարկուներին, թե մնացած հագուստներին, թե կոշիկներին ու աքսեսուարներին: Շատ նորաձև է ամբողջովին սպիտակ կամ կաթնագույնը կերպարը”,-ասաց նա:  Ինչ վերաբերում […]

Վերիշենցիներն ընդդեմ կաթողիկոսի

Սյունիքի  մարզի Վերիշեն գյուղի բնակիչների անդորրը արդեն մի քանի օր խախտվել է:  Կաթողիկոսի հրահանգով գյուղից ուզում են Էջմիածին տեղափոխել 14-րդ դարի խաչքարը: Այն գյուղի 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում է տեղադրված: “Գորիսի Տեր Շիրակը եկավ ավտոմեքենայով, ամբարձիչ կռունկով, որ տանեն: Թույլ չտվեցինք, հաջորդ անգամ փորձեն, գյուղացիները փայտերով են ծեծելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վերիշենի գյուղապետ […]

Կրքեր Չարենցի ինտիմ կյանքի շուրջ … ինչ է` մոմն ինքն էր բռնե՞լ /վիդեո/

Եղիշե Չարենցի “Գիրք Մնացորդացը” կալանքի տակ չէ. այն ի պահ է տրվել Չարենցի տուն-թանագարանին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Հիշեցնենք,  գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Չարենցի դուստրը` Անահիտը դժգոհ էր գրքից եւ արգելեց դրա վաճառքը: Տիկին Հակոբյանը նշեց, որ Չարենցի դուստրը դժգոհ է Գասպարյանի առաջաբանից: Այստեղ […]

Գասպարին պատրաստվում է /վիդեո/

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին մարդու իրավունքների պաշտպանության օրը` դեկտեմբերի 10-ին պատրաստվում է հացադուլ հայտարարել ՄԻՊ գրասենյակի մոտ: “Պահանջելու եմ, որ ինքը դադարեցնի համագործակցել ոստիկանության հետ և չշարունակի պարտակել հանցագործությունը, որովհետև հանցագործության դեպքը պարտակելը նույնպես հանցագործություն է”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստը: Գասպարին չի ակնկալում ՄԻՊ-ի պաշտպանությունը, պահանջում է միայն որպեսզի վերջինս դադարեցնի իր աջակցությունը ոստիկանությանը: […]

”Մի րոպե կասկածո՞ւմ եք մեր կարողությունների վրա”

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ ՀԱԿ խմբակցության` կառավարությանն ուղղված Համատարած կոռուպցիա հացապնդումը չընդունվեց: Henaran.am-ը խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ հարցապնդումն ուղարկելու են Գլխավոր դատախազություն: ”Մենք միշտ էլ կարող ենք դա անել, մի անգամ ուղարկեցինք չէ Տարոն Մարգարյանի վերաբերյալ  և ոչինչ չստացանք, կարող ենք այս անգամ էլ ուղարկել, ուղղակի մեր նպատակն այն է, […]

Ամեն ինչ լավ կլինի /ֆոտո/

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին հյուրընկալեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Slaq.am-ի փոխանցմամբ` Արթուր Նալբանդյանը նախ շնորհավորեց Արթուր Գևորգյանին բռնցքամարտի ֆեդերացիայում ընտրվելու կապակցությամբ: Արթուր Գևորգյանը մարզպետի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են Հայաստանի ողջ տարածքով զարգացնել բռնցքամարտը, քանի որ մտավախություն կա, որ բռնցքամարտը որպես ակադեմիական սպորտաձև կարող է կորչել, ամեն ինչ անելու են, […]

Սահակաշվիլին շաբաթ օրը ելույթ կունենա Մայդանում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շաբաթ օրը ելույթ կունենա Անկախության մայդանում` ցուցարարների առաջ, գրում է РИА Новости-ն: “Արդեն պաշտոնապես կարելի է ասել, որ Սահակաշվիլին վաղը կաջակցի ուկրաինական ժողովրդին եւ նրա եվրոպական ապագան”,- ասել է Ռադայի պատգամավոր Մարիա Իոնովան: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ այժմ Սահակաշվիլին գտնում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ամառանոցում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի