Լայն հագուստներ, պաստելային գույներ…ձմեռային նորաձևությունը
Արդեն ձմեռ է, և ժամանակն է խոսել նաև ձմռան նորաձևության գույներից ու զգեստներից:
Ինչպես Henaran.am-ին հայտնեց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը, նորաձև են պաստելային գույները: ”Նորաձև են վարդագույնի, երկնագույնի, կանաչի շատ նուրբ երանգները:
Դա վերաբերում է թե վերարկուներին, թե մնացած հագուստներին, թե կոշիկներին ու աքսեսուարներին: Շատ նորաձև է ամբողջովին սպիտակ կամ կաթնագույնը կերպարը”,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հագուստների ձևին, ապա նորաձև է over size-ը: ”Երբ հագուստը լինում է կրած չափսից մի քանի չափս ավելի, դրանով մոտենում ենք 80-90-ականներին, և հայտնի է, որ այսօր ամենաձևը 90-ականների թափթփված ոճն է”,-նորաձևության գաղտնիքներին ծանոթացրեց բլոգերը:
Մարիաննա Քաբաբյանի խոսքով` այս ձմռանը շատ նորաձև են մորթիները: ”Հագուստի տարբեր մասերը կարող են լինել մորթուց, կարող են լինել գունավոր վառ կամ պաստելային գույներից, նախընտրելի է մորթին կրել վերնահագուստի հետ համատեղ”: