18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կրքեր Չարենցի ինտիմ կյանքի շուրջ … ինչ է` մոմն ինքն էր բռնե՞լ /վիդեո/

Եղիշե Չարենցի “Գիրք Մնացորդացը” կալանքի տակ չէ. այն ի պահ է տրվել Չարենցի տուն-թանագարանին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Հիշեցնենք,  գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Չարենցի դուստրը` Անահիտը դժգոհ էր գրքից եւ արգելեց դրա վաճառքը:

Տիկին Հակոբյանը նշեց, որ Չարենցի դուստրը դժգոհ է Գասպարյանի առաջաբանից: Այստեղ նա գրում է, որ Չարենցը ինտիմ հարաբերություն է ունեցել Ռեգինա Ղազարյանի հետ եւ որ Ռեգինան հերմոֆրոդիտ էր` երկսեռ, որի  կերպարը հետաքրքրել է Չարենցին:

“Նույնիսկ Անահիտն այսպիսի բան ասաց` ինչ ա, մոմը ինքն էր բռնել”,-նշեց Լիլիթ Հակոբյանը: Վերջինս զարմանում է, թե ինչու Դավիթ Գասպարյանը առաջաբանը սկսում է նորմալ գրել, հետո միանագամից փոխվում:

“Կամ ինչ կապ ունի հոմոսեքսուալիզմի թեման . առաջաբանում անդրադարձել է աշխարհի հայ հոմոսեքսուալներին: Սա է զայրացրել աղջկան եւ ո ոչ միայն նրան: Մտավորականներն ու գրականագետներն էլ են դժգոհ ”,-մեր զրուցակիցը:

Անահիտ Չարենցը ուրախ էր, որ Գասպարյանը զբաղվում է հոր անտիպ գործերի հարցով: Բայց տեղյակ էլ չէր ինչ գործեր է ընդգրկվելու ժողովածուի մեջ: “Գիրքը տպագրելուց հետո նրան զանգեցին տարբեր մարդիկ եւ հարցրին` ինչ է կատարվում, ինչու է այսպես գրել”,-պատմեց տնօրենը: Անահիտ Չարենցը չի հանդիպել Գասպարյանին. ուղղակի հեռախոսով է փոխանցել վրդովմունքը:

Գիրքը տպագրվել է 500 օրինակ: 398-ը թանգարանում են: “Մնացածը Դավիթ Գասպարյանի մոտ էր: Սփյուռքահայ ուսւոցիչներ եկան թանգարան, պատմեցին որ նրանից գնել են այդ գիրքը”,-ասաց տիկին Հակոբյանը:

Գրքով հետաքրքրվողները կարող են թանգարան այցելել, նստել ընթերցարանում եւ ուսումնասիրել: “Բնականաբար գիրքը ես չեմ տա դպրոցականներին, միայն մասնագետներին”,-ասաց նա:

Զրույցի մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ