05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սա մեզնից անկախ է տեղի ունեցել. Բարսեղ Բեգլարյանը՝ Պուտինին սպասելով

”Կյանքը ցույց կտա: Եթե մենք մեր անվտանգությունը կապել ենք Ռուսաստանի հետ, ուզենք, թե չուզենք պարտավոր ենք որոշ առումով ՌԴ-ին ինտեգրվել նաև տնտեսական հարցերով: Բայց որոշ առումով, հիշեք, որ մեզանից անկախ է դա տեղի ունենում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հեղուկ վառելիք ներկրող հայկական խոշորագույն ընկերություններից մեկի` ՛՛Ֆլեշ՛՛ ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ խոսելով Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ որոշման մասին: Գործարարը […]

Զինված միջադեպ իրանա-ադրբեջանական սահմանին. կա մեկ զոհ

Ադրբեջանա-իրանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում սպանվել է մեկ ադրեջանցի սահմանապահ, երկուսը վիրավորվել են, փոխանցում է АПА-ն: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ադրբեջանի պետական սահմանամերձ ծառայության տվյալներով՝ զինված միջադեպը տեղի է ունեցել Լենքորանի սահմանամերձ ջոկատի ծառայողական տարածքում՝ սահմանախախտների բռնելու փորձի ժամանակ: Միջադեպի արդյունքում զոհվել է 37-ամյա մայոր Մագսուդ Նագիեւը, վիրավորվել են […]

՛՛Ազատ դեմոկրատները՛՛ դատապարտում է ոստիկանության գործողությունները

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ակտիվիստներին բերման ենթարկելու փաստըԱյսօր առավոտյան պաստառներ փակցնելու ժամանակ մի շարք ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոն և Շենգավիթի բաժանմունքներ: Բերման ենթարկվածների թվում է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը: Ակնհայտ է, որ ոստիկանության գործողությունների նպատակը այսօր ժամը 13-ին նախատեսված ընդդեմ Հայաստանի Մաքսային միության անդամակցության երթը և բողոքի ակցիան խափանելն է, ինչը […]

Նախագահները դեռ չեն ժամանել. Գյումրիում սպասում են /ֆոտո/

Ինչպես արդեն հայտնի է, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մեկնարկում է ՌԴ նախագահի պետական երկօրյա պետական այցը Հայաստան:  Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գյումրիում քիչ հետո կմեկնարկի  հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովը՝ “Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն” խորագրով: Հյուրերի թիվը հասնում է մոտ 500-ի,  այդ թվում՝ ՀՀ եւ ՌԴ իշխանությունների կենտրոնական տարածաշրջանային, ինչպես նաեւ ոչ պետական մարմինների ներկայացուցիչներ, […]

ԱԺ նախագահն անդրադարձավ ձերբակալված ակտիվիստներին

Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որառավոտյան բերման ենթարկված քաղաքացիներըփորձել են բնակելի շենքերի շքամուտքերում պաստառներ փակցնել, ինչը հասարակական կարգի խախտում է: “Երեք ժամվա ընթացքում կպարզվի եւ նրանք թերեւս ըստ օրենքի՝ ազատ կարձակվեն: Սա ի գիտություն մեր մտահոգված գործընկերների”,- ասաց Հ. Աբրահամյանը՝ պատասխանելով ընդդիմադիր գործընկերներին, որոնք նիստի մեկնարկին բարձրացրին ՌԴ նախագահ Պուտինի այցին ընդառաջ […]

Ցուցարարները փակել են ԱԺ մուտքը /լրացված, վիդեո/

Ազգային ժողովի դիմաց քիչ առաջ մեկնարկած քառօրյա նիստին զուգահեռ ԱԺ-ի դիմաց մոտ 200 հիմնականում երիտասարդներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` ՛՛ոչ՛՛ ասելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նրանք պահանջում են հարցը ներառել ընթացող նիստի օրակարգում, եւ գտնում են, որ Ազգային ժողովում ժողովրդի պատվիրակները` պատգամավորները, օրենքն ընդունելուց առաջ պետք է հաշվի նստեն ընտրողների հետ: Նրանք պատրաստվում են […]

Ինչ պատահեց Զարուհուն

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այս քառօրյայի առաջին նիստում ստիպված էր անջատել “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստաջանյանի խոսափողը: Վերջինս հայտարարության փոխարեն անդրադարձավ հայ-թուրքական արձանագրությունների հարցին: -Մի շեղվեք օրակարգից, տիկին Փոստանջյան, ստիպված եմ անջատել խոսափողը,-ԱԺ փոխնախագահի դիտողությանը, հետաքրքիր է, որ Փոստանջյանը հանգիստ արձագանքեց՝ այս անգամ աղմուկ չբարձրացրեց եւ համակերպվեց լռելուն:

Պարոն Աբրահամյան, դուք շատ բան չգիտեք. ԱԺ նախագահը կդիմի իրավապահներին

Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նոր պատգամավոր ունեն՝ ՕԵԿ խմբակցությունից Լեւոն Դոխոլյան: Նիստին մասնակացում է 123 պատգամավոր: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առավոտյան քաղաքացիներ են բերման ենթարկել, քանի որ դեմ են արտահայտվել ՌԴ նախագահի քաղաքականությանը: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նույնպես անդրադրձավ նույն հարցին՝ նշելով, որ հարիր չէ այս […]

՛՛Գողական՛՛ աշխարհում ոչնչացնում են իրար. Դեդ Հասանի ժառանգորդը կնստի ՛՛աթոռին՛՛

Քրեական աշխարհի հեղինակություն, ՛՛օրենքով գող՛՛ Դեդ Հասանի մահից հետ ՛՛գողական՛՛ աշխարհի 126 ներկայացուցիչ է սպանվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:  ՛՛Դեդ Հասանի մահվանից հետո երկու կողմերից էլ շատ մարդ է սպանվել: Այդ հակամարտությունը սկսվել է դեռևս Դեդ Հասանի և Տարիել Օնիանի միջև, որոնց միջեւ հիմնական հակամարտությունը մեծ-մեծ փողերն են, հատկապես Սոչիում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի