06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եվրամիության արձագանքը Մայդանին. Էշթոնը մեկնում է Կիեւ, Բարրոզուն զանգահարում է Յանուկովիչին

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ կայցելի Կիեւ:

Էշթոնի այցի նպատակը Ուկրաինայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության հաստատումն է: Միաժամանակ, Էշթոնը հույս ունի օգնել Ուկրաինայի կառավարությանը՝ հաղթահարել երկրում առկա քաղաքական ճգնաժամը: այս մասին գրում է newsru.com-ը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն էլ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Զրույցի ժամանակ Բարոզուն, մասնավորապես, ընդգծել է Ուկրաինայում ստեղծված ներկա իրավիճակը ընդդիմության հետ երկխոսության ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: Բարոզուն նաեւ Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել «հարգել քաղաքացիական ազատությունները» եւ զսպվածություն ցուցաբերել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ