15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՌԴ դեսպանը շնորհակալություն հայտնեց

Այսօր` դեկտեմբերի 9-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպման սկզբում քաղաքապետը ողջունեց  դեսպանին և հակիրճ ներկայացրեց մեկ տարվա ընթացքում քաղաքում տեղի ունեցած փոփոխությունները, առանձնահատուկ կանգ առնելով Գյումրին ԱՊՀ 2013թ ի մշակույթային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների վրա:

Պատասխան խոսքում դեսպան Վոլինկինը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ընդունելության, ինչպես նաև օրեր առաջ Գյումրի ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունելությունը  բարձր մակարդակով  կազմակերպելու համար: Դեսպանը նշեց նաև, որ միշտ մեծ հաճույքով է այցելում Գյումրի, որն առանձնանում է իր պատմությամբ և մշակույթով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկող հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, մասնավորապես, Գյումրի ռուսական ներդրումների և “Սպորտ սիթի”  մարզական համալիր կառուցելու  գործում ռուսական կապիտալի հնարավոր մասնակցության մասին:  Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց լրագրողների հարցերին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ