19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հլա հոփ չհասկացանք, սպասեք հլը…/վիդեո/

Radio Van-ի դիվադարար հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվում կենսաթոշակին կուտակային համակարգին: ”Արդարություն չկա, որովհետև եթե լիներ, ապա Սերգեյ Դանիելյանը կծնվեր 1974թ հետո և կկարողանար կուտակել իր դագաղի փողը: Շուտով արտիստը կազմակերպելու է նախաձեռնություն, որը կպայքարի պարտադիր կերպով հաշվի առնել պարտադիր կուտակային թոշակի համար նաև տարիքով մարդկանց”: Դիտեք` տեսանյութը:

Որևէ անսպասելի բան կամ թակարդ չկա

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Մոսկվա կատարած այցի շրջանակներում` ԿԳ նախարարը ռուսական կողմին առաջարկել է ”որպեսզի Մաքսային Միությունում հայերենը, այլ անդամ-պետությունների լեզուների հետ միասին, դառնա Միության պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը լինի այդ կազմակերպության աշխատանքային լեզու”: Նախարարի առաջարկը բավականին ուշագրավ է հատկապես ՌԴ պաշտոնյաների՝ վերջին շրջանում արված այն հայտարարությունների ֆոնին, թե ռուսաց […]

Հրդեհ ավտոբուսում. տարհանվել է 25-ից ավելի ուղևոր.shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վայք քաղաքում հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով ավտոբուսում, որի մեջ եղել են 25-ից ավելի ուղևորներ: Բարեբախտաբար բոլորը ժամանակին կողմնորոշվել և դուրս են եկել ավտոբուսից, իսկ այս պահին Վայքի հրշեջները հրդեհաշիջման աշխատանքներ են կատարում:  Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Ուկրաինան դադարեցրեց Ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցությունները

Ուկրաինայի նախարարների կոմիտեն որոշել է դադարեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները, տեղեկացնում է РИА «Новости»-ն։  Երկրի իշխանություններն այդ քայլը բացատրել են ԱՊՀ պետությունների եւ Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունների զարգացմամբ:  Հիշեցնենք, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը նախատեսվում էր նոյեմբերի 28-29-ին` Վիլնյուսում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ։  

Դանիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Մերետա Յուլին (նստավայրը՝ Կիև)՝  հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ և ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Դանիայի հետ, ինչի մասին վկայում է 2011թ. Կոպենհագենում ՀՀ դեսպանության բացումը, որից […]

Ծխելը կարող է անպտղության պատճառ դառնալ

«ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 21-ին «Նովոստի Ամենիա» մամուլի ակումբում կազմակերպվեց «Ծխախոտի ազդեցությունը վերարտադրողականության և հղիության ընթացքի վրա» թեմայով քննարկումը: «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Մերի Թադևոսյանը խոսեց ծխելու բացասական ազդեցության մասին հղիության ընթացքի և պտղի առողջության վրա ու շեշտեց. «Հնարավոր գործոններից […]

Չինաստանում մահացած նորածինը հարություն է առել դիահրկիզումից առաջ

Երեխան, ով բժիշկների հավաստմամբ մահացած է եղել, կենդանացել է հենց դիահրկիզումից առաջ, տեղեկացնում է newsru.com-ը: Երեխայի մոտ ախտորոշվել է  շնչառական համակարգի խանգարումներ ի ծնե: Երեխայի մահվան փաստն արձանագրվել է նոյեմբերի 13-ին, ինչից հետո ծնողները պատրաստվել են թաղմանը: Դիահրկիզումից առաջ, սակայն, երեխան լաց է եղել: Փոքրիկին կրկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ բժիշկները, ովքեր “արձանագրել էին երեխայի […]

Կրկին վարկ են տրամադրում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ”Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի ներդրումային բանկի միջև կնքվելիք Հայաստան ”Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք” ֆինանսական պայմանագրին, որի համաձայն ԵՆԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 60 մլն եվրո վարկ: Նշված գումարն ուղղվելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորմանը: Ներգրավվելու են նաև այլ միջոցներ: 

Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում

Գործադիրն իր նիստում հավանություն է տվել ”Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին” օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետբյուջեի գծով պարտավորություն ունեցող անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցումը կանխելու, հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: ”Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան […]

Մոլդովայի բնակչության կեսը ՄՄ-ին միանալու մեջ դրական կետեր է տեսնում

Մոլդովայի բնակչության 51.6 տոկոսը կարծում են, որ Մաքսային միությանը միանալը երկրին միայն առավելություններ կբերեն: Նման եզրակացության են եկել երկրում սոցհարցումներ իրականացնելուց հետո, գրում է РИАНовости-ն: Հարցվածների 46.2 տոկոսը ցանկանում է, որպեսզի Մոլդովան միանա Մաքսային միությանը: 28.9 տոկոսը դեմ է ՄՄ-ին անդամակցելուն: Հարցվածների 14.5 տոկոսը չեն կարողացել հստակ դիրքորոշում հայտնել հարցի շուրջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված