23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Դավութօղլուն Հայաստան կգա կոնկրետ առաջարկով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար ԱհմեթԴավութօղլուն  դեկտեմբերի 12-ին Հայաստան կգա հատուկ առաջարկով, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Աքշամ» պարբերականը հայտնում է, որ Անկարան արտգործնախարար  Դավութօղլուի միջոցով Հայաստանին առաջարկելու է Լեռնային Ղարաբաղիհարցում քայլ կատարել և հրաժարվել շրջակա յոթշրջաններից գոնե երկուսից, որի դիմաց Թուրքիան կբացի թուրք-հայկական սահմանը:

Երևան այցի շրջանակններում նախատեսվում է Դավութօղլուի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և հետ:

Ըստ թուրքական թերթի՝ Դավութօղլուն  Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջևՎիեննայում կայացած հանդիպումից հետո  որոշել  էր այս առաջարկով մեկնել Հայաստան՝ընդունելով  Երևանի հրավերը մասնակցելու դեկտեմբերի 12-ին «Սև ծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության նիստին: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ