27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

130 հազարից՝ 3 միլիոն. Ամանորը Ծաղկաձորում

Ամանորը մոտենում է եւ արդեն Հայաստանի զբոսավայրերում զբաղված են բոլոր տեղերը, որտեղ կարելի է դիմավորել ամանորը:

Այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ձմեռային զբոսաշրջությանը, բայց դա չի նշանակում, որ իրենք անելիքներ չունեն:

“Նոր տարին հայերը նշում են թե Հայաստանում, թե Ղարաբաղում, թե այլ երկրներում: Ամեն տարի ավելանում է ներքին տուրիզմը: Ամանորի օրերին մեր հանգստավայրերը հիմնականում զբաղված են լինում տեղացի զբոսաշրջիկներով: Այդ օրերին օտարերկրյա զբոսաշրջիկներ նույնպես ունենում ենք, որոնք միայն մեկ տեղում չեն անցկացնում այդ օրերը, շրջում են Հայաստանում”,- նշեց նա:

Ասուլիսին ներկա Ծաղկաձորի փոխքաղաքապետ Գարիկ Հայրապետյանն էլ ասաց, որ ամեն տարի Ծաղկաձորում գրանցվում է զբոսաշրջիկների այց, այդ թվում` նաեւ ԱՊՀ երկրներից:

“Ձմեռային ամիսներին այս տարի ակնկալում ենք ավելի բարձր ցուցանիշ, մեր հետազոտությունների արդյունքով կարող եմ ասել, որ ամեն տարի ավելանում է նոր հյուրանոցներ կառուցելու անհրաժեշտությունը: Մենք ապահովում ենք բարձր մակարդակի հյուրանոցներ եւ մատչելի գին` համեմատած ԱՊՀ երկրների հետ: Ծաղկաձորում կարող եք 130 000 դրամից սկսած վեց օրը մեկ անձի համար, կարող է լինել մինչեւ երեք մլն”,- նշեց նա:

Մ. Ապրեսյանի կարծիքով էլ` դրսից եկած զբոսաշրջիկները հիմնականում Հայաստանից գոհ են վերադառնում: Բանախոսի խոսքով` 11,3%-ով ավելացել է ներգնա զբոսաշրջիկների քանակը եւ գնալով ընդլայնվում է աշխարհագրությունը:

“Այս տարվա 9 ամիսների ընթացքում ներքին զբոսաշրջությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38,2%-ով: Արտագնա զբոսաշրջությունը նույնպես աճում է: Տոնական օրերին գները տարբերվում են սովորականից, բայց այնպես չէ, որ միայն բարձր գներ են գործում: Երեւանը համեմատենք Թբիլիսիի հետ, կտեսնենք, որ Հայաստանի հյուրանոցները Վրաստանի հյուրանոցներից գրեթե 10 տոկոսով էժան են”,- ասաց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ