18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Անտեր մնացած իշխանափոխություն /վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի ավանդական երթը՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության օրվան:

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանում Մարդու իրավունքները Հայաստանում ոտնահարված են եւ հարկավոր է համախմբել ժողովրդին եւ գնալ իշխանափոխություն:

“Միայն իշխանափոխությունից հետո կբարելավեն մարդու իրավունքները Հայաստանում”,-ասաց բյանը: Վերջինս ընթերցեց նաեւ ԵԽԽՎ-ին ուղղված նամակը, որ ներկայացնում է Հայաստանի իրավիճակը:

“Հայաստանում ոչ միայն պաշտպանված չեն մարդու իրավունքները, այլ նաև խայտառակ ձևով ոտնահարված են: Հայաստանում չկա մի բնագավառ որտեղ մարդու իրավունքները ոտնահարված չլինեն` բյուջե, պառլամենտ, առողջապահություն, կրթություն, բանակ: Այստեղ հավաքվել են բոլոր նրանք համարում են, որ իրենց իրավունքները ոտնահարված են”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

“Միացում, ազատություն” բացականչելով եւ թմբուկների հնչյունների ներքո երթի մասնակիցները շարժվում են Մաշտոցի պողոտայով: 

Ալեքսանդր Միասնիկյանի արձանից շուրջ 2 հազար քաղաքացիների  երթը հասավ Հանրապետության հրապարակ, որտեղից ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը նամակը հանձնեց ԵԽԽՎ գրասենյակ, որտեղից երթը շարունակվեց կրկին դեպի Ազատության հրապարակ:

Նշենք, որ երթին չէր մասնակցում ՀԱԿ առաջնորդ,առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մանրամասները` Henaran.am-ի  տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ