05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Բաղրամյան 26-ը ամենուրեք է

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ստեղծած “Քաղաքացիական պայմանագիր” նախաձեռնությանը` այսօր ասուլիսին ասաց, թե Նիկոլին գնահատում է որպես էներգիայով լեցուն գործիչ, բայց ձեռնպահ է մնում մեկնաբանություններից::

Հարցին, թե արդյո՞ք այդ նախաձեռնության հետեւում տեսնում է  որոշ ուժերի` մասնավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կամ Բաղրամյան 26-ին՝ Հմայակ Հովհաննիսյանը ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:

“Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ին, ապա այն բոլոր տեղերում կա` սեղանի տակ, պահարանի կողքին, դիվանի հետեւը…”: 

Քաղաքագետի խոսքով, երբ  Հայ ազգային կոնգրեսը գնաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ճանապարհով, Նիկոլն իր անհամաձայնությունը հայտնեց այդ մարտավարությանը եւ հաշվի առնելով նրա ակտիվությունը, միանգամայն տրամաբանական է, որ նա պետք է փնտրեր քաղաքական ակտիվությունը զարգացնելու այլ ձեւաչափ, ինչը արեց նաեւ Արարատ Զուրաբյանը` վերակազմավորելով ՀՀՇ-ն:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ