13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտգործնախարարները կշարունակեն նախագահների սկսած քննարկումները

Փարիզում այսօր կհանդիպեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու  Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովը, տեղեկացնում է “Բլումբերգ” գործակալությունը` նշելով, որ արտգործնախարարները կշարունակեն այն քննարկումները, որոնք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնարկել էին անցյալ տարի Վիեննայում կայացած իրենց հանդիպման ընթացքում:

ՍԴ-ը կասեցրեց Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի գործարկումը

Սահմանադրական դատարանը կասեցրել է Պարտադիր կուտակային կեսնաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքի կիրառումը: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի մամլո խոսնակ Հարություն Պապիկյանը: ՛՛Որոշվեց մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 76-րդ հոդվածիև 86-րդ հոդվածի երրորդ մասի գործողությունները: Կասեցնել մինչև դատաքննության ավարտը: Դատաքննությունը տեղի կունենա մարտի 28-ին՛՛,-հավելեց Պապիկյանը: Հիշեցնենք, որ նման միջնորդությամբ ՍԴ […]

Նոր նշանակում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:   Անցկացված մրցույթի արդյունքներով՝ խորհուրդը քննարկել և Վահան  Դավթյանին հաստատել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի  պաշտոնում: Վահան Դավթյանը մինչ այդ աշխատել է որպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Քիմիայի […]

Մաեստրոյի հիշատակին

Հայ արդի երաժշտարվեստը ծանր և անդառնալի կորուստ կրեց: 2014 թ. հունվարի 10-ին կյանքի 59-րդ տարում հանկարծամահ եղավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, մաեստրո Արամ Ղարաբեկյանը: Մեզանից հեռացավ ինքնատիպ ու տաղանդաշատ մի արվեստագետ, որի կյանքն ու գործունեությունը հայրենիքին ու հայրենական մշակույթին անմնացորդ նվիրումի փայլուն օրինակ էին: Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955 թ. հուլիսի 4-ին […]

Աֆղանստանում 5 դպրոցականի են գնդակահարել

Աֆղանստանում անհայտ դիպուկահարի զոհ են դարձել 5 դպրոցականներ, որոնք վոլեյբոլ խաղալիս են եղել, տեղեկացնում է РИА Новости –ն: Անհայտ տղամարդը մոտոցիկլետով մոտեցել է խաղահրապարակին, որտեղ երեխաները վոլեյբոլ էին խաղում եւ կրակ է բացել: Արդյունքում 5 երեխա է մահացել: Հարկ է նշել, որ թալիբները ժամանակին արգելել են վոլեյբոլը, սակայն այժմ հայտարարություն են տարածել` ասելով, որ այս դեպքի […]

Ֆրանսուա Օլանդը Թուրքիայում կհանդիպի Հրանտ Դինքի այրուն

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաջորդ շաբաթ մեկնելու է Թուրքիա եւ այցի ընթացքում հանդիպում կունենա “Ակոս” թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ, տեղեկացնում է “Hurriyet Daily News”-ը: Պարբերական գրում է նաեւ, որ Հայոց ցեղասպանության հարցը արդեն երկար ժամանակ վատթարացնում է Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունները:

ԱՄՆ-ում գնացքը ընթացքի ժամանակ սառցակալել է /վիդեո/

Նյու-Յորքից Վաշինգտոն մեկնող գնացքն ընթացքի շամանակ սառել է, ծածկվել ձնով ու սառույցով: Մարդատար գնացքի պատերը, դռներն ու պատուհանները սառցակալել են, եւ մարդիկ սկսել են փախչել գնացքից առաջիկա կայարաններում` չսպասելով իրենց կայարանին հասնելուն:   Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում սառնամանիքի պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, ցրտահարությունից 5 հոգի է մահացել:

Աստղերը ասել են /վիդեո/

Մարդկային հետաքրքրասիրությունը սահման չունի: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է առաջին դեմքերին: Երբեմն այդ հետաքրքրասիրությունը բավարարելու միջոցները հատում են բանականի սահմանը, բայց միեւնույն է, եթե այն վերաբերում է ապագայի կանխատեսմանը, միեւնույն է հետաքրքիր է: Աստղաբան, պատմաբան, չինական մետաֆիզիկայի մասնագետ Աննա Հախվերդյանը ուսումնասիրել է նաև քաղաքական գործիչների անհատական աստղացույցը: Henaran.am-ի թղթակիցը փորձեց որոշ մանրամասներ կորզել ՀՀ նախագահ […]

Եվ շատ ավելի վատթար է ցավը, քան անարգանքն ու անպատվությունը. այսօր Պարույր Սեւակը կդառնար 90 տարեկան /վիդեո/

Այսօր հայ հանրահայտ ու սիրելի բանաստեղծ Պարույր Սեւակի ծննդյան օրն է: Պանաստեղծն այսօր կդառնար 90 տարեկան Պարույր Սեւակը` Պարույր Ռաֆայելի Ղազարյան, ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի  գյուղում։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց […]

“Հայը միշտ էլ պատերազմների մեջ է”

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հատուկ նշանակության խմբի հետախույզ, հրամանատար Վովա Վարդանովն ասաց, որ երկիր պահած ցանկացած մարդ կուզենա, որ իր ստեղծած պետությունը ավելի ապահով ու ավելի անվտանգ լինի: “Իսկ այդ դեպքում, եթե հանկարծ պատերազմ լինի, պատերազմ անցած տղաներից ով ի վիճակի լինի՝ զենք կվերցնի ձեռքը: Իլհամ Ալիեւը չի ուզում պատերազմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի