13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գնահատական տվեցին նախագահի ասածին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նկատեց, որ Ճիշտ չէ, երբ մի հարց վիճարկվում է Սահմանադրական դատարանում, այդ ժամանակ է  երկրի առաջին դեմքը դրա շուրջ կարծիք հայտնում: Մանուկյանը հավելեց, որ ամեն դեպքում փորձում է զերծ մնալ քաղաքական գնահատական տալուց:  “Բայց որպես քաղաքացի պետք է […]

Փորձում են ճնշում գործադրել գնդապետի վրա` հիվանդ որդուն բանակ զորակոչելով/վիդեո/

Ազատամարտիկ, սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող որդուն զորակոչել են բանակ: Վոլոդյա Ավետիսյանի հարազատները ու ընկերները սա դիտում են , որպես քաղաքական հետապնդման մաս: “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” նախաձեռնության նախագահ Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինչպես անհասկանալի է իրենց համար Վոլոդյա Ավետիսյանի նման պարզ ու […]

ԱԱԽ քարտուղարը ընդունել է

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: ԱԱԽ Քարտուղարն ու դեսպանը քննարկեցին Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում: […]

Նախագահը Բրազիլիայում ՀՀ դեսպանին ազատելու մասին հրամանագիր է ստորագրել

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Ո՞ր մարզպետարաններն են յուրացրել պետբյուջեի գումարները.արձագանքում է դատախազությունը

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը օրերս ասուլիսում հայտարարեց,  որ ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններում, ինչպես նաեւ որոշ մարզպետարաններում  բացահայտվել են խարդախության դեպքեր: Վերջինս չբացահայտեց այդ դեքպերը՝ խորհուրդ տալով դիմել համապատասխան մարմիններին: Henaran.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազություն: Դատախազության պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.   “ՀՀ գլխավոր դատախազությունում  2013թ. ընթացքում ՀՀ ֆինանսների […]

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում այսպիսի տեղեկատվությամբ գրառում է արել. “Հունվարի 24-ին  Հայաստանի և  Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով է իր սրտի ուզազծը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ […]

Նալբանդյանը Փարիզում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին

  Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների […]

Ճանապարհները բաց են

  ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25–ին` ժամը 9.30–ի  դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է:  Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:  Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

Կարմիր խաչի անդրադարձը հայ խաղաղ բնակչության ուղղությամբ արձակած թշնամու կրակոցներին /վիդեո/

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին հայաստանյան սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցներ արձակելուն: Տիկին Էպրեխտը նշեց, որ իրենք պարտականությունը չէ  մշտադիտարկում իրականացնել հրադադարի խախտման վերաբերյալ, իրենց հանձնառությունն է հետևել, թե ինչպես է այս իրավիճակն անդրադառնում խաղաղ բնակչության վրա և հարկ եղած դեպքում պաշտպանել: ՛՛Այս պահին իրականացնում ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի