17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ է կանգնած սրա հետևում. պահանջում են ներկայացնել Թուխմանուկի հանքավայրը շահագործման ամբողջական նախագիծ

Բնապահպաններն Ապարանի Մելիք գյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո-Գոլդ» ընկերությունից պահանջում են ներկայացնել հանքի շահագործման ամբողջական նախագիծ:Նրանք արդարացված մտավախություններ ունեն:

Իրենց դիտարկումները  այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին  “Էկոլոգիական հասարակական դաշինքի” անդամներ Գրետա Գաբրիելյանը, Սիլվա Ադամյանը և “Eco right” կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանը::

Գրետա Գաբրիելյանը նկատեց, որ ընկերությունը երրորդ պոչամբարը կառուցելու հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն:

“Մելիք գյուղում հանքի շահագործումը դեռևս սովետական տարիներից գոյություն ունի, բայց արվել է փակ եղանակով: 2005-ին այս ընկերությունը ստացել է հանքը շահագործելու թույլտվություն՝ 2 տարի բաց եղանակով, իսկ այնուհետև 6.5 տարի՝ ստորգետնյա եղանակով: Մինչ օրս շահագործումը կատարվում է միայն բաց եղանակով, ինչը ազդում է մարդկանց առողջության վրա”– նշեց բնապահպանը:

Գաբրիելյանը հավելեց նաև, որ չնայած Առողջապահության նախարարությունից հավաստում են, որ գյուղի բնակիչների առողջությունը նորմալ է, սակայն իրենք տվյալներ ունեն, որ երիտասարդների մեծ մասը գլխապտույտներ և այլ բողոքներ ունի:

“Eco Right”  կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Թուխմանուկի ոսկու հանքավայրը բավական մոտ է գտնվում Մելիք գյուղին, այսինքն՝ բնակեցված տարածքին, և ըստ պոչամբարի ներկայացված նախագծի՝ հասկանալի չէ, թե ուր է հոսելու այդ պոչամբարը:

Բնապահպանը նշեց, որ հանրային լսումների սխեման նույնպես դիտավորյալ խախտված է. “ թեև երկրորդ հանրային լսումը պետք է անցկացվի առնվազն 30 օր հետո, բայց արվելու է երկու օր անց: Ցանկացած նախագիծ իրականացվում է ամենավերևների թողտվությամբ: Չգիտեմ՝ սրա հետևում ով է կանգնած, բայց իրենք իրենց պայմանավորվում են, թե որը ինչպես անեն, այլապես ինչո՞վ է բացատրվում այն, որ մի անգամ մերժվում է, հետո երկրորդ անգամ նույնությամբ ներկայացում կրկին հաստատման: Ես չգիտեմ, թե ով է կանգնած, բայց ակնհայտ է, որ ներքին համաձայնություն կա”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ