17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչու են պասիվացել. ԲՀԿ-ին հարցը ուղղորդված թվաց

Մարտի 9-ին Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 41 գյուղական համայնքում առաջադրված գյուղապետի 93 թեկնածուներից 48-ը Հանրապետական են, 5-ը՝ ԲՀԿ-ական, 2-ը ՀՅԴ-ական, մեկական թեկնածու ունի ՕԵԿ-ն ու “Ժողովրդավարություն եւ աշխատանք” կուսակցությունը:  Henaran.am-ը փորձեց քաղաքական ուժերից պարզել, թե ինչու են պասիվ: ԲՀԿ մամուլի պատասխանատու, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանայանին չգիտես ինչու […]

Ջուր չի լինի

”Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, փետրվարի 12-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Պարոնյան փողոցի 28, 28/1 համարների և Կոնդ թաղամասի՝ ամբողջությամբ ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախարարը նիհարել է 70 կգ-ով /ֆոտո/

Չեխիայի ներքին գործերի նախարար Միլան Հովանեցը մեկ տարում փոխվել է անճանաչելիության աստիճանի: Նախկինում 180 կգ կշռող նախարարը որոշել է ի վերջո ազատվել ավելորդ քաշից, եւ դա նրան հաջողվել է: Նա հատուկ դիետա է պահպանել, ինչի արդյունքում նա նիհարել է 70 կգ-ով: «Սկզբում սարսափելի դժվար էր, իմ օրգանիզմը սովորել էր գիշերները ուտելուն: Բայց քիչ-քիչ սովորեցի, եւ […]

”Գործատուները պարտավոր են պահել”

”Կա նպատակ ու կա ճանապարհ, մեր նպատակը շատ հստակ է, մենք ասում ենք, որ կենսաթոշակի լուծման միակ ճանապարհը մենք այստեղ ենք տեսնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` խոսելով ”Պարտադիր կուտակային կենսաթոշակային” համակարգի մասին: Հակոբյանը բնական է համարում, որ այս ճանապարհը պիտի բերի որոշակի դժգոհությունների: Հարցին, թե չի կարծում, թե համակարգի […]

Ադրբեջանի նախագահը ոտքի չկանգնեց

Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա գտնվող բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոտքի վրա ողջունեցին իրենց երկրի ներկայացուցիչներին: Միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր տիկնոջ հետ նստած մնացին իրենց պատվիրակության շքերթի ժամանակ: Նրանք հանդիսատեսի նման միայն ծափերով ճանապարհեցին իրենց մարզիկներին:

Երկրաշարժ. բնակիչները դուրս են եկել փողոց

Քիչ առաջ Գորիսում և Կապանում երկրաշարժ է գրանցվել, ցնումները թույլ են եղել: Առավել զգացվել է Կապանի Շինարարների թաղամասում: Այս թաղամասի շենքերը հիմնականում վթարային են: Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը,  բնակիչներն այս պահին գտնվում են փողոցում: 17:00 Արտակարգ իրավիճակների նախարարույթունը հավելում է, որ փետրվարի 10-ին, ժամը 16.06-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  5,3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության […]

Որտե՞ղ է ճշմարտությունը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում անդրադարձել է ՀԱԿ ակտիվիստների բերման ենթարկելուն: ”Մարդիկ, անշուշտ, իրավունք ուեն հանրությանն իրազեկել իրենց հրապարակային միջոցառման մասին։ՀԱԿ ակտիվիստներն ասում են, որ անցած գիշեր հենց այդ էլ փորձել են անել՝ նպատակ ունենալով հանրությանը տեղեկացնել մարտի 1–ի իրենց հանրահավաքի մասին։Բայց ակտիվիստներին բերման են ենթարկել, նրանց վարչական տույժի ենթարկել, եթե հավատանք ՀԱԿ անդամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի