29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արսեն Սաֆարյանը ցանկանում է ակումբ բացել /վիդեո/

Երգիչ Արսեն Սաֆարյանը այս տարվա համար մի շարք ծրագրեր ունի: Նախ և առաջ երգիչը ցանկանում է ստեղծել իր ակումբը: ՛՛Քլաբ, որտեղ պիտի կարողանամ հետաքրքիր համերգիկներ անեմ, և պիտի ստեղծվի մի վայր, որտեղ որ հավաքվեն իմ ընկերներն իրենց կենդանի ծրագրերով՛՛,-Henaran.am-ին պատմեց նա: Արսենը նաև հեղինակային երգերի վրա է աշխատելու: Մանրամասները՝ տեսանյութում:

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դիմել է իր երկրպագուներին /վիդեո/

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դիմել է իր բոլոր երկրպագուներին՝ 2011թ․ծնված Աննա Մելիքջանյանի կյանքը փրկելու շուրջ միավորվելու կոչով: Փոքրիկի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի […]

Սա հանրապետությո՞ւն է, թե բռնապետություն

”Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների գործողությունների ժամանակ ոչ մեկը չմահացավ, ու մարդիկ դուրս էին եկել փողոց, որովհետև չէին ուզում արտագաղթել ու սրիկաներին թողնել պապերից ժառանգած հողը, այս մարդկանց մեղադրանք են առաջադրել խուլիգանության և քաղաքացիական համազգեստով ոստիկանին, որի վրա չի եղել տարբերակիչ նշան, ծեծելու մեջ: Լիսկայի գործողությունների ժամանակ ունեցանք մեկ անմեղ զոհ, վիրավորված հրամանատար, ծանր բարոյա-հոգեբանական […]

Դպրոցական աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց

Հունվարի 10-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ”պոլիտրավմա” ախտորոշմամբ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 20/3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 6-րդ դասարանի աշակերտուհի Զարուհի Ս.-ն:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ին, 1990 թ. ծնված Գագիկ Խ.-ն ”Մերսեդես Բենց C-220” մակնիշի ավտոմեքենայով նշված վայրում վրաերթի է ենթարկել աղջկան և […]

Գժվել կարելի է…

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛էս մեր կառավարությունը վերջապես արձագանքելո՞ւ է վերջապես փորձելու է մի հնար գտնել Սիրիայի հայությանը ապահովելու համար, թե չէ՞ վաաայ: Գժվել կարելի է, հետո էլ ասում եք վստահեք, ո՞ւմ վստահենք, ինչպե՞ս, ինչո՞ւ: Ցեղասպանություն տերմինը շուրթերից չենք իջեցնում, աչքներիս առաջ նույնն է կատարվում, ի՞նչ ենք անում… նույնն էլ երևի […]

Տխուր է, որ նոր պիտի կարդան ու ճանաչեն, հասկանան, թե ով էր Խեչոյանը…

”ԵՐԿԻՐԸ` մանավանդ դժվար ճանապարհներ անցած, արհեստականորեն փոքրացված, պիտի զգոն, ուշադիր ապրի: Այն ամենը, ինչ կապված է Խոսքի, Գրի, արվեստի հետ, առաջնային է, գերկարևոր: Շատերն ինձ հետ չեն համաձայնի, բայց ես կուզեի, որ մեր Երկիրը և նրա բնակիչները ճանաչեն Մարդկանց, ովքեր իսկապես Գրում են, Նկարում, Կատարում, մի խոսքով` Արարողներին: Տխու՜ր, չափազանց տխուր է, որ նոր պիտի […]

Մի քանի օր է` ոստիկանությունը փնտրում է խեղդամահ արված երեխայի մորը

Սանկտ-Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել նորածին տղա երեխայի սպանության առթիվ: Արդեն մի քանի օր է` ոստիկանները փնտրում են երեխայի մորը, սակայն առայժմ չեն գտնում: Երեխայի մարմինը գտել են հունվարի 7-ին, տեղի մանկական հրապարակներից մեկում` պոլիէթիլենային տոպրակի մեջ: Երեխան խեղդամահ է արվել ծնվելուց մեկ-երկու օր անց: 

Ադրբեջանական կողմը երեկ ակտիվացել էր

Հունվարի 10-ին ՝ երեկ ,ադրբեջանական կողմը ցերեկը և երեկոյան խախտել է հրադադարի ռեժիմը: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ կրակ է արձակվել Բերդի, Կաթնաղբյուրի ուղղությամբ հիմնականում: Հայկական կողմը արժանի հակահարված է տվել, պատասխանել է հակառակորդ կողմին, և վերջինս դադարեցրել է: Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց. ՛՛Փառք Աստծու, զոհեր, վիրավորներ չունենք՛՛:

Ֆրանսիայի նախագահին մեղադրում են դավաճանության մեջ. նա դատի կտա /ֆոտո/

Closer հանդեսը գրել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուհա Օլանդը սիրավեպի մեջ է դերասանուհի Ժյուլի Գայեի հետ: Հրատարակությունը խոստացել է տպագիր համարում  հրապարակել լուսանկարներ, որոնք ապացուցում են երկրի ղեկավարի կապը դերասանուհու հետ:  Ամսագիրը նշել է, որ Օլանդը պարբերաբար սիրուհու տուն, որտեղ էլ հաճախ գիշերում է, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Ի պատասխան այս հրապարակմանը` Օլանդը նշել է, որ դատի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի