13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անգամ բանակի տոնին՝ չեն խմում. շնորհավորանք սահմանից /վիդեո/

Երեւանցի Սամվել Մուրադյանի հետ զրուցեցինք Հադրութի հենակետերից մեկում: Դիտակետում հերթապահ էր: Անցած տարի առաջին անգամ բանակի տոնը դիմավորեց զորամասում: Նոր ծառայող էր: Բայց հիմա գիտի ինչպես են նշում տոնը ծառայության մեջ՝ հրամանատարների այց, շնորհավորանք, տոնական ճաշ: “Չէ ի՞նչ խմիչք, ալկոհոլ չկա, արգելված է, սահման ենք պահում”,-ասաց նա: Սամվելւ ծնողներին մաղթում է մի փոքր էլ սպասել […]

Վախն առաջին գծում հաղթահարված է. շնորհավորանք սահմանային առաջին գծից /վիդեո/

Մարտակերտի զորամասերերից մեկում ծառայող գնդացորդ Հրայր Համբարյանը արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության “Գարեգին Նժդեհ” մեդալի: Հրայրը մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) հատվածում դիվերսիոն գործողություններին: Հրայրի խոսքով՝ վախ միշտ էլ կա, սակայն հաղթահարել են ամեն ինչ եւ իրեն սպասողներին համբերություն է մաղթում: Շնորհավորանքը՝ տեսանյութում:

”Վազգենն ասաց ու արեց” /վիդեո/

Պաշտպանության նախկին փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր ասուլիսում խոսեց հայկական բանակի, ձեռքբերումների ու թերությունների մասին: Նա պատմեց, թե ինչ ճանապարհ է անցել հայոց բանակը: Բոլոր մանրամասները` տեսանյութում:

Տղամարդը մեղադրվում է խորթ դստեր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

Բեեր-Շեւի դատարանը 52-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել 10-ամյա խորթ դստեր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:  Ինչպես քննությունը պարզել է, նա աղջկան չի բռնաբարել, սակայն պարբերաբար սեռական ոտնձգություններ է կատարվել երեխայի նկատմամբ: Ընդ որում, երեխայի մայրը, ում հետ 10 տարի ապրել է տղամարդը, տեղյակ չի եղել այդ մասին:

Հայոց բանակը արդարացրել է մեր ժողովրդի պաշտպանի իր կոչումը թե’ մարտի դաշտում, թե’ այս լարված խաղաղության պայմաններում

Սրտանց և ջերմորեն շնորհավորում են Հայոց բանակի մարտիկներին, սպաներին, ողջ հրամանատարական կազմին,  Գլխավոր գերագույն հրամանատարի` Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյանի գլխավորությամբ` մեր բանակի ստեղծման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:       Հայոց բանակը մեր գլխավոր հույսն ու ապավենն է եղել պատմական և տարածաշրջանային բարդ իրադրության պայմաններում և իր ստեղծումից ի վեր գերազանցորեն արդարացրել է մեր ժողովրդի […]

Քաղաքական ուժերն ու ”Դեմ եմ” շարժումը հավաք-երթ են անելու

”Դեմ եմ” նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գորգիսյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց պայարն ավարտված չէ: ”Ոչ թե օրենքն են կասեցրել, այլ 2 կետ, որոնք ասում են, որ գործատուները օրենքով դեռ պարտավոր են փոխանցել գումարներ, քաղաքացին դեռ պարտավոր է ընտրել ֆոնդ, բայց եթե չընտրի, իր փոխարեն ավտոմատ չի ընտրվելու ֆոնդ, եթե գործատուն չփոխանցի, տույժ չի […]

Արվեստասեր հանրությունը վերջին հրաժեշտը կտա Արամ Ղարաբեկյանին

Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ արվեստի վաստակավորգործիչ, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:  Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնում: 

Չինովնիկից կհիասթափվեն, բայց հայրենիքից` ոչ /վիդեո/

”Որևէ մի չինովնիկից կարող են հիասթափվել, բայց հայրենիքից չեն հիասթափվի”,-այսօր ասուլիսում ասաց 1990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ազատամարտիկները կգնան պատերազմելու, եթե կարիքը լինի և արդյոք նեղսրտած չեն իշխանություններից: Պետրոսյանը նշեց, որ հայրենիքը ուրացողը մայր հողն է ուրանում […]

”Թևոսիկը գողական աշխարհից չէ”

Հունվարի 27-ին, ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի կայարանցի  Թեւոսիկի եղբայրը՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանը: Մեզ հետ զրույցում քրեագետ Սերգեյ Գալոյանն ասաց, որ Թևոսիկը հայտնի է, սակայն ոչ գողական աշխարհում: ”Այսօրվա դրությամբ գողական աշխարհը հայ ներկայացուցիչներ չունի”,-նկատեց նա` լրատվամիջոցներին հորդորելով հանցագործ աշխարհում ճանաչված մարդկանց միանգամից գողական աշխարհի հետ չասոցացնել: ”Նա որպես հանցագործ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի