24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի’ հապաղիր, արտագաղթիր … ինչ տվեց հունվարի 18-ը

”Հունվարի 18-ի հանրահավաքը, ինչպես և կանխագուշակել էինք, ոչինչ չտվեց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Վերջինս նշեց, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կայացած հանրահավաքը վերաբերում էր մոտ 200 հազար մարդու, սակայն հրապարակում ընդամենը 7000-9000-ն էին: ”Իսկ եթե հանենք թոշակառուներին ու ոչ իշխանական կուսակցության անդամներին, որոնք ղեկավարվում էին ղեկավարության կոչերով, բուն հանրահավաքի մասնակիցների […]

Արմեն Աշոտյանը Լոնդոնում կմասնակցի կրթության նախարարների համաժողովին

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արեն Աշոտյանը  հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում կմասնակցի Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Վերոնշյալ համաժողովի ընթացքում նախատեսվում են կրթության քաղաքականության, նպատակների, կառավարման, ինչպես նաև կրթական համակարգի կարիքների, ռազմավարության և բարեփոխումների  իրականացման վերաբերյալ քննարկումներ: Նախատեսվում են […]

Սիրիական արտասահմանյան ընդդիմությունը հրաժարվում է “Ժնեւ-2” խորհրդաժողովին մասնակցելուց

Սիրիայում լարված վիճակին խաղաղ լուծում տալուն ուղղված “Ժնեւ-2” միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի` հունվարի 22-ին: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ կմասնակցեն խորհրդաժողովին: Սակայն “Ժնեւ-2”-ին պաշտոնապես հրաժարվել են մասնակցել սիրիական արտասահմանյան ընդդիմության՝ այսպես կոչված “Հեղափոխական եւ ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի” ներկայացուցիչները, գրում է Газета.Ru-ն: Արմատականները պաշտոնապես հրաժարվել են մասնակցությունից, երբ խորհրդաժողովին պաշտոնապես հրավիրվել է Իրանը: […]

Լարված իրավիճակ . հակառակորդի դիվերսիոն խմբի վնասազերծման արդյունքում զինվոր է մահացել

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել […]

Կիևում ցուցարարները արագ կհասնեին հաջողության, եթե միահամուռ լինեին

”Այսպես, քաղաքական ընդդիմությունը կոչ է անում խաղաղ ցույցերի և երեկվա իրադարձությունների մասնակիցներին անվանում սադրիչներԱվտոմայդանի անունից երեկ կոչ տարածվեց շրջանակի մեջ վերցնել Ռադան, սակայն քիչ անց նույն Ավտոմայդանի նախաձեռնողից մի քանիսը հանդես եկան կոչով չգնալ այդ քայլինՇարժման ոչ միատարր և պառակտված լինելը չի կարող լավ արդյունք տալԱկամայից համեմատություն եմ անում Հայաստանի պայքարող ռեսուրսի հետ և գալիս […]

Վառվող տեխնիկա, պայթյուններ. Կիեւի կենտրոնում բախումները վերսկսվել են /ֆոտո, վիդեո/

Երեկ երեկոյան Կիեւի մայդանում վերսկսվել է լարված իրավիճակը: Ցուցարարները մեքենաներ են այրել, ոստիկանների ուղղությամբ վառվող ջահեր են նետել, գրում է “Ռիա նովոստին”: Ցուցարարները փորձել են երկու ոստիկանական ավտոբուս այրել: Ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել: ԱՄՆ-ը Կիեւից պահանջել է չսրել իրավիճակն ու դուրս բերել հատուկ նշանակության ջոկատները մայդանից: Տեսանյութը` այստեղ

Մահացել է ժամկետային զինծառայող

Հունվարի 20-ին, ժամը  08-00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը:  Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում կատարվում է քննություն: Մանրամասները ճշտվում են: Տեղեկացնում են ՊՆ-ից: 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`  Հունվարի 19-23-ը սպասվում է առանց  տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար  կբարձրանա 2-3 աստիճանով:    Երևանում՝  Հունվարի 19-23-ը սպասվում է առանց  տեղումների եղանակ:

՛՛Ապահով Հայաստանը՛՛ տաք է պահում. /օրվա կադր/

Ազատության հրապարակում կազմակերպված ընդդեմ կուտակային կենսաթոշակների հանրահավաքին մասնակիցներից մեկը կրում էր “Ապահով Հայաստան”-ի շարֆերից: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ՀԱԿ կողմանկիցներից է: Այն հարցին, թե այդ դեպքում ինչու է կրում “Ապահով Հայաստան”-ը` ասաց. “Տաք է պահում”:

Ապացուցիր, որ չես ստել. ՍԴ նախագահին /վիդեո/

Ազատության հրապարակում ընդդեմ կուտակային կենսաթոշակի հանրահավաքի մասնակիցներից մեկը ուներ ցուցապաստառ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանւ լուսանկարով` “Ապացուցիր, որ չես ստել` մեզ դասավանդելիս”: Henaran.am-ը փորձեց ճշտել, թե ինչ է սովորացրել Գագիկ Հարությունյանը իր ուսանողներին: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի