21 հազար դրամը բարձր աշխատավար՞ձ. սահմանամերձ գյուղի բնակչուհուն տուգանել են օրենքը չիմանալու համար/վիդեո/
Տաուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակչուհի, ուսուցչուհի Արևիկ Քալանթարյանը դատարանի առաջ է կանգնել օրենքին չտիրապետելու պատճառով:Ամուսինը մասնակցելով սահմանների պաշտպանությանը՝ վիրավորվելով կորցրել է առողջությունը: Զինադադարից հետո անցել է զինվորական ծառայության, սակայն առոջության վատթարացման պայմաններում չկարողանալով այլևս աշխատել դուրս է եկել ծառայությունից:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Արևիկը նշեց, որ երեք երեխաներ ունի և ապրում է վարձով: Ուսանող դստրերը ամեն գնով աշխատում են չկորցնել իրենց անվճար սովորելու հնարավորությունը:
Աշխատելով Մխիթարյան միաբանության կողմից գյուղում բացված արվեստի դպրոցում Արևիկը ստացել է մինչև 21 հազար դրամ աշխատավարձ և 32 հազար դրամ սոցիալական անապահովության նպաստ:
Սոցիալական ապահովության վարչությունը սակայն Արևիկ Քալանթարյանին դատի է տվել բարձր աշխատավարձը թաքցնելու և նպաստ ստանալու համար:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: