23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանում այսուհետ կձերբակալեն անչափահաս մարմնավաճառների հաճախորդներին

Ռուսաստանի քրեական օրենսգրքում հոդված է մտցվել, համաձայն որի` անչափահաս մարմնավաճառների հետ սեռական կապի մեջ մտնողները նույնպես կենթարկվեն քրեական պատասխանատվության: Տվյալ անձանց մինչեւ երկու տարվա ազատազրկում է սպառնում:

Ֆրանսիական ապտակ Թուրքային

 Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիայում արված վերջին հայտարարությունները ֆրանսիական ապտակ է Թուրքիային:  Թուրքական իշխանությունները կարծում էին, որ Ֆրանսիայի նախագահի այցով թուրք-ֆրանսիական հարաբերությունները մեղմվելու են, զիջումներիեն  հասնելու  Ցեղասպանության հարցում եւ  ԵՄ անդամակցության հարցում մեղմել Ֆրանսիայի դիրքորոշումը։ “Առնվազն երկուսը տեղի չունեցան։ Թե Ցեղասպանության, թե ԵՄ հարցում Օլանդը ցույց տվեց նույն դիրքորոշումը, ինչը կար […]

Նախկին բռնցքամարտիկը վիրահատվելու կարիք ունի, սակայն չունի հնարավորություն

Նախկին բռնցքամրտիկ Դավիթ Սիմոնյանը խնդրի առջև է կանգնել․ անհրաժեշտ է կատարել քթի և ստորին ծնոտի շտապ վիրահատություն: Դավիթը կոտրվածքը ստացել էր դեռևս տարիներ առաջ, և հետազոտության արդյունքում, համաձայն բժշկական եզրակացության, վերջինիս մոտ այժմ առկա է քթի և ստորին ծնոտի աջ հատվածի գծային կոտրվածք` ոսկրերի տեղաշարժերով միմյանց նկատմամբ: Վիրահատության համար անհրաժեշտ գումարի հայթայթման հարցում նախկին սպորտսմենը […]

Կառավարությունը կօգնի անապահովներին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ըդնունած որոշման համաձայն՝ պարտավորվում է ՀՀ անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագինը մեղմել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ համաձայն այս փոփոխության ՛՛անապահով՛՛ կհամարվեն ՛՛ընտանեկան նպաստի իրավունք ունեցող՛՛ անձինք:  Այս անձանց համար գազի սակագինը կմնա 100 դրամ:  Նշենք, որ խոսքը վերաբերում է 65 հազար քաղաքացու:

Կադրային նշանակում

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այսօր Կառավարության նիստում հայտնեց, որ աշխատակազմի ղեկավարը ազատման դիմում է ներկայացրել: Կառավարությունը ընդունեց որոշումը, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ աշխատակազմի արդեն նախկին ղեկավարը կտեղափոխվի այլ պաշտոնի՝ Ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար:

Ռադան ընդունել է ցուցարարների նկատմամբ համաներում կիրառելու օրինագիծը. ընդդիմությունը դժգոհ է

Ուկրաինայի գերագույն Ռադան ցուցարաների նկատմամբ համաներում կիրառելու օրենքը, սակայն այն ուժի մեջ կմտնի միայն ակտիվիստների կողմից գրաված շենքերն ազատելուց հետո, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Սակայն այս օրենքը ըննդիմության շրջանում բողոքի ալիք է բարձրացրել: “ՈՒԴԱՐ” կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ այս օրենքով կրքերը ոչ թե կհանդարտվեն, այլ հակառակը` էլ ավելի կբորբոքվեն: Նա նշել է նաեւ, […]

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտում

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հունվարի 20-24-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտի կազմակերպած 3 մասից բաղկացած ՙԵրիտասարդ առաջնորդներ 2013-2014՚ խորագրով ծրագրին, որն իրականացվում էր ՙԷդուարդո Ֆրեյ՚ հիմնադրամի հետ համատեղ: Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի 14 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասախոսում և իրենց […]

Փոսանորոգումներ կիրականացվեն

Դեկտեմբեր և հունվար ամիսներին աննախադեպ ցուրտ եղանակով, այնուհետ ջերմաստիճանի կտրուկ տատանումներով, նաև տեղումներով պայմանավորված` մայրաքաղաքի որոշ փողոցներում, որոնք հիմնականում չեն նորոգվել երկար տարիներ, առաջացել են փոսեր: Հաշվի առնելով անվտանգ երթևեկի ապահովման առաջնահերթությունը` Երևանի քաղաքապետարանի կողմից խնդիր է դրվել մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարած ընկերությունների առջև` հնարավորին կարճ ժամկետում իրականացնել ժամանակավոր փոսալցման աշխատանքներ: Հարկ է նկատել, որ […]

Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում եւ Սպիտակի լեռնանցքում բուք է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է  տեղում: Ապարանում, Արագածում, Մարալիկում,  Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է: Արագած – Արթիկ ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է: Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի