09 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տակառիկս հավերժությանդ վնաս չի. օրվա կադր /ֆոտո/

Այս լուսանկարը Henaran.am-ի ֆոտոխցիկը արձանագրել է Հադրութի հրապարակում: Հավերժությունը խորհրդանշող հսկա աղբյուրի կողքին փոքրիկ տակառիկ էր: Վերջինս նայելով իր հսկա ընկերոջը՝ մտածում է՝ ինքն էլ մեծանա, հետո ոնցոր փոխում միտքը. չէ, այսպես էլ է լավ, բոլորը տակառիկից են հագենում…

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թայլանդի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իթթի Դիթբանյոնգը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Դիթբանյոնգն իր փորձն ու կարողությունները կներդնի Հայաստանի և Թայլանդի միջև հարաբերությունների […]

Ինչո՞վ է զբաղված Ալլա Լևոնյանը/վիդեո/

Երրորդ երեխայի ծնունդը Ալլա Լևոնյանին պարուրել է մի այլ ջերմությամբ: Չնայած դժվար է երգչուհի մայրիկի համար անգամ կարճատև ժամանակով հեռու գտնվել փոքրիկից, բայց նա փորձում է հավատարիմ լինել իր՝ և մայր և երգչուհի լինելու կոչումներին: Վերջին շրջանում Ալլա Լևոնյանը մի տեսակ պասիվ է, նոր տեսահոլովակները իրենց սպասեցնել են տալիս: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ալլա Լևոնյանը […]

Եվրոպական լիդերների նման հայտարարությունները Եվրոպայի դիրքորոշումն են Թուրքիայի նկատմամբ. թուրքագետ

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Արգելա Մերկելի` Թուրքիայի վարչապետ Էրդողանին ուղղված կոչին` ընդունելու պատմական սխալն ու բացելու Հայաստանի հետ սահմանը, թուրքագետ Լեւոն Հովսեփյանն ասել է, որ Էրդողանի Գերմանիայում գտնված ժամանակ թուրքական մամուլը մանրամասն լուսաբանել է վարչապետի այցը: “Որոշ ժամանակ անց Հուրիյեթը հրապարակում է Մերկել- Էրդողան այդ զրույցը, սակայն թե ինչ ֆորմատով […]

ՀՊՃՀ-ում դասեր չկա՞ն

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում արդեն երկու օր է, դասեր չկան: Henaran.am-ի խմբագրություն զանգահարած ուսանողները պատմեցին, որ երկու օր ջեռուցում չի եղել, և այդ պատճառով էլ բուհ-ից իրենց հորդորել են գնալ տուն:  Մեզ հետ զրույցում, սակայն, բուհ-ից ասացին, որ նման բան չկա: Անձը, ով հրաժարվեց իր անունը տալ, սակայն ներկայացավ որպես տնօրեն, ասաց. ”Մեր ջեռուցման համակարգը մենք […]

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 14:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

Գազի հետ ազո՞տ են խառնել

“Ներազգային ազատագրական շարժման” հիմնադիր Վահան Մարտիրոսյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ “Գազպրոմ-Արմենիայի”, եթե իրենց կասկածները առարկայորեն ապացուցվեն: Շարժումը պարզել է, որ “Գազպրոմ-Արմենիա”-ում նվազեցնում են սպառողներին տրամադրվող գազի կալորիականությունը: Տեղեկատվությունը տրամադրել է ընկերության աշխատակիցներից մեկը, սակայն նրա անունը հասկանալի պատճառով չեն տալիս: Այդ աշխատակիցը պատմել է, որ ընկերությունում արգելվում է մտնել  լաբորատորիա ւ եւ գազի […]

Տիմոշենկոն եւ Յանուկովիչը գաղտնի բանակցե՞լ են

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, ով ներկայումս գտնվում է անազատության մեջ, այցելել է Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուեւը եւ նրանք բանակցել են, գրում է Lenta.ru-ն: Ուկրաինական զլմ-ների տվյալներով` գաղտնի բանակցության թեման է եղել ստեղծված ճգնաժամից ելքի որոնումը  եւ խորհրդարանում ընդդիմադիր ու իշխող կուսակցությունների ջանքերի հնարավոր միավորումը: Նշենք, որ Տիմոշենկոն սատարում է Եվրամայդանի ներկայացուցիչներին եւ […]

Շառից հեռո՞ւ

Փետրվարի 15-ին տեղի կունենա ԲՀԿ համագումարը: Այն ըստ որոշ վերլուծաբանների՝ քաղաքական դաշտում որեւէ էական փոփոխություն չի բերի. հերթական համագումար կլինի, հերթապահ բհկ-ական բառապաշարով եւ ելույթներով: Կարեւորն արդեն կուսակցության նախագահն ասել է՝ ընդդիմություն չեն կարող դառնալ: Համագումարն արտասովոր կարող է դառնալ այլ առումով: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ համագումարը կարող է փակ լինել լուսաբանման համար: Ինչ է թաքցնում […]

Այսօր Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է

 Այսօր լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է:  Ալբերտ Վաղարշակի Ազարյան ծնվել է 1929, փետրվարի 11-ին: Նա հայ մարմնամարզիկ է, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձակն օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված