15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տղամարդը սպանել է մորն ու բռնաբարել իր որդուն

Թաթարստանում ընթանում է 33-ամյա տղամարդու դատավարությունը, ով սպանել է իր հարազատ մորն ու բռնաբարել իր փոքրիկ որդուն: Սպանությունը տեղի է ունեցել երեխայի աչքի առաջ, սակայն նա երկու տարի շարունակ ոչ ոքի ոչինչ չի ասել այդ մասին: Քննությունը պարզել է, որ 2011-ի հոկտեմբերի 14-ին, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, տղամարդը վիճել է իր 63-ամյա մոր հետ, ապա […]

Ձեւավորվել է 56 տեղամասային ընտրական հանձնաժողով

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է տեղեկատվություն`  2014թ. մարտի 9-ին թվով 53 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Արմեն Սմբատյանը նշել է, որ ավարտվել է թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետը. առաջադրված համայնքի ղեկավարի 95 թեկնածուներից գրանցվել են 85-ը, իսկ ավագանու անդամ […]

Պետք է ապացուցի /վիդեո/

Այսօր ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանին հրավիրել էր ”Նաիրի” կինոթատրոնի մոտ, որտեղից մեկնարկեց ”սոլիդարության” ակցիան: Լրագրողի հարցին, արդյոք կարծում է, որ Կարեն Ավագյանը կգա, Կարապետյանը պատասխանեց, որ Կարեն Ավագյանը հավասարակշռված անձ է եւ ինքը չի պատկերացնում, որ նա կգա ու ինչ-որ ապօրինություններ կանի, սակայն ցանկալի կլիներ, որ գար եւ իր խոսքի […]

Փորձում են տապալել խաղաղ բանակցությունները. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով “Ժնեւ – 2” խաղաղ բանակցությունները տապալելու փորձեր են արվում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: “Դա ինձ շատ է անհանգստացնում: Եվ, իհարկե, երբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները մամուլի ասուլիսների ժամանակ ասում են, թե հնարավոր է բանը միայն բանակցություններով չավարտվի, մեզ մոտ դա անհանգստություն է առաջացնում”,- ասել […]

Երեք որդուն էլ պատրաստ է նվիրաբերել /վիդեո/

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մանկապարտեզում խաղաղ լռություն էր: Երեխաները քնած էին… հանգիստ, անվրդով: Նրանց ականջները արդեն սովոր են կրակոցի: Նրանց մանկական անմեղ հոգեբանության մեջ դեռ թրթռում է պատերազմ բառը, որը գուցե հանկարծ դամոկլյան սրի պես ճոճվի երազի տաք շնչից քրտնած մանկան գլխավերևում: Մանկապարտեզի վարիչ Արմինե Մուսինյանը պատրաստ է իր երեք տղաներին նվիրել հայրենիքին: Փաստորեն սահմանամերձ […]

Ակտիվիստները ՛՛սոլիդարության՛՛ կոչ են անում /վիդեո/

“Նաիրի” կինոթատրոնի մոտակայքից քիչ առաջ մեկնարկեց մի քանի հասարակական կազմակերպությունների եւ ՀԱԿ ակտիվիստների նախաձեռնած ակցիան: Ըստ կազմակերպիչների, ակցիան ոչ թե Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման մասին է, այլ “սոլիդարության” կոչ անելու միտում ունի: Ակտիվիստները հիշեցրին, որ մի քանի օր առաջ հանրահավաքի իրազեկման ժամանակ բռնություն է գործադրվել ՀԱԿ ակտիվիստների, ինչպես նաեւ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ: Այսպիսով, ուզում […]

Ամերիկացի համանախագահն անդրադարձել է ԼՂՀ խնդրին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա twitter-յան իր միկրոբլոգում գրել է.   “Հունաստանում եւ Թուրքիայում ապրող կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են լիարժեք կարգավորման բանակցությունների: Իսկ ինչու՞ հենց նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում”: 

Ամերիկյան հայտնի կայքը ԼՂՀ-ն առանձին պետություն է ներկայացրել. ադրբեջանցիները իրար են խառնվել

Ամերիկյան հայտնի Tripadvisor.com տուրիստական կայքը ԼՂՀ-ն ներկայացրել է որպես առանձին հանրապետություն: Ադրբեջանում այս կապակցությամբ խառնվել են իրար, երկրի շակույթի եւ զբոսաշրջության նախարարության քարոզչության բաժնի ղեկավար Վյուգար Շիհամեդովը հայտարարել է, որ նախարարությունը բողոք-դիմում է պատրաստում: Այս մասին գրում է ադրբեջանական APA.az-ը` նշելով, թե իբրեւ կայքը աշխարհի զբոսաշրջիկների ուշադրությունն է հրավիրում Հայաստանի կողմից “օկուպացված” եւ “գոյություն չունեցող” պետության […]

Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2014 թվականի 5-րդ շաբաթվաընթացքում եվրոպական տարածաշրջանում ավելացել է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիությունը բժշկական կազմակերպություններ: Չնայած դրան, նկատվում է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերի նվազում: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը: Վերջին շաբաթների ընթացքում հոսպիտալացված հիվանդների մոտ դիտվել է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքի աճ: Այսպիսով, տարածաշրջանի հարավային […]

Նորապսակների օրհնություն

Տեառնընդառաջը նշվել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններումՀայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում այս առիթով կազմակերպվել են տոնական տարբեր միջոցառումներ: Նորք-Մարաշ վարչական շրջանում Տեառնընդառաջի միջոցառումը որպես կանոն անցկացվում է Ս. Աստվածածին եկեղեցու բակում, ուր տոնական սեղանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված