15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել են համայնքների ղեկավարների դասընթացները

Ավարտվել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող դասընթացների 4-րդ փուլը, որին մասնակցում էին 30 համայնքապետ: Այսօր ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Սերգեյ Նասիբյանը հանդիսավոր պայմաններում գյուղապետերին է  հանձնել մասնակցության հավաստագրերը: Շնորհավորելով նրանց` Ս. Նասիբյանը  մեկ անգամ ևս կարևորել է ՏԻՄ-երի դերը պետականաշինության գործընթացում և վստահություն հայտնել, որ դասընթացներից  ստացած գիտելիքներն ու փորձի […]

Ընդդիմությունը լքում է Կիեւի քաղաքապետարանի շենքը

Ուկրաինական ընդդիմությունը սկսել է Կիեւի Գրուշեւսկու փողոցն ու քաղաքապետարանի շենքն ազատում է։ Այդ մասին հայտարարել է “Բատկիվշչինա” ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլեւը, տեղեկացնում է newsru.com-ը։ Պատգամավորն ասել է, որ ընթանում է նաեւ քաղաքապետարանի շենքի հանձնման գործընթացը։ Նա հաստատել է, որ փոխզիջման որոշումը Մայդանում կայացվել է համատեղ եւ կիրականացվի բոլոր մասնակիցների և այնտեղ ներկայացված կազմակերպությունների կողմից։

Արտգործնախարարն ընդունեց Չինաստանի Կոմկուսի պատվիրակությանը

Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի տեղակալ Չժոու Լիի գլխավորությամբ: Ողջունելով պատվիրակությանը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը տարեցտարի  ընդլայնվում և ամրապնդվում է։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չինաստանի Կոմկուսի պատվիրակության […]

Մեկնարկում է ԵԿՄ համագումարը

Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում քիչ հետո կմեկնարկի ԵԿՄ համագումարը: Առայժ այստեղ են ժամանում հյուրեր, ԵԿՄ անդամներ: Այստեղ են ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը Հերմինե Նաղդալյանը,ՀՀԿ-ական պատգամավորներ, ՀՅԴ-ից Արմեն Ռոստոմյանը, ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանը: Henaran.am-ը վերջինից հետաքրքրվեց, արդյոք չի մասնակցելու ԲՀԿ համագումարին: “Համագումարը ուշ է մեկնարկելու, կհասցնեմ մասնակցել”,-ասաց նա: Համալիրի ճեմասրահում փոքրիկներ են կանգնած զինվորականների հագուստներով:

Ինչ յուրահատուկ նվեր է ստացել Աննա Խաչատրյանը /վիդեո/

Երգչուհի Աննա Խաչատրյանն այսօր մասնակցում էր Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որ կայացավ Կարապի լճի տարածքում: Երգչուհին ոչ միայն ր կատարումներով ուրախացրեց ներկաներին, այլև ինքն էր վարում միջոցառումը: Henaran.am-ը երգչուհուց հետաքրքրվեց, թե որ տոնն է ընդունում՝ Սուրբ Վալենտինը, թե Սուրբ Սարգիսը, ում հետ է տոնը նշում, ինչ նվեր է ստացել ու նվիրել, և ինչ խենթությունների […]

Ընդդիմություն են /վիդեո/

Վաղը՝ փետրվարի 15-ին կկայանա ԵԿՄ հերթական համագումարը: Ազատամարտիկներից ու հայրենավեր գործիչներից կազմված այս կառույցը տարիներ շարունակ համարվել է լուրջ կազմակերպություն: Սակայն հազարավոր անդամներ ունեցող կառույցի ներսում էլ ընդդիմադիրներ կան: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին պատմեց “Կոռնիձոր”  ջոկատի ազատամարտիկ Գևորգ Քոչարյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Երեւանում սպիտակ ձիավորները աղաբլիթ են բաժանում /ֆոտո, վիդեո/

Այսօր Կարապի լճի շրջակայքում տոնական տրամադրությունն իր իշխում: Սիրա բարեխոս Սուրբ Սարգսիան նվիրված տոնը կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանն ու Արարատյան Հայրապետական թեմը: Հենց վերջիններից ներկայացուցիչների աղոթքով էլ տոնն սկսվեց: Ապա իրենց երաժշտական ու պարային համարներով ներկաներին ուրախ տրամադրություն պարգևեցին Աննա Խաչատրյանը, Նարեկ Բավեյանը, Անահիտ Սիմոնյանը, Շոնա Շահգելդյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Արմինկան և այլք: Համերգի […]

Աստված չանի /վիդեո/

Պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ լեյտենանտ Մուրազ Սարգսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ողջունեց ԵԿՄ առաջիկա համագումարը և անձամբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: “Ես աշխատել եմ գեներալի ենթակայության տակ: Մենք աշխատել ենք գիշեր-ցերեկ, արել ենք այն, ինչ պետք էր բանակին: Ոչ ոք չի կարող ասել, որ էտ գործը վատ ենք արել կամ թերացել ենք: Բանակի հիմքն ենք […]

Անմեղությո՞ւն. թող կորչի. ճիշտ ժամանակին գնա՜ց գիշերն առաջին…

Մեղքերիս թողություն եմ տալիս, արձակում մազերիս պես երկար` ուսերիս: Թողություն տվողը բոլորիս պարտքերին սիրում է տաղեր ու կանանց` արձակված մազերով մեղքերի:   *** Ինչպես Միրիամը, ինչպես Ժաննան` կույս ես, ինչքան էլ խուժանանաս, երևակայես, թե ձախ ես գնում սրա-նրա հետ, էրեխով մնում, ուր էլ որ գնաս ու քանի անգամ, մեկի հետ կամ էլ ոչ միայն մեկի, […]

Որ ապրանքները կթանկական /վիդեո/

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը գտնում է, որ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հայտարարությունը, թե Մաքսային միությանն անդամակցելու դեպքում գնաճը կլինի 1.5%, իրատեսական չէ: ”Մոտ 10%-ի սահմաններում կլինի գնաճը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը:  Ըստ նրա` կթանկական դիզվառելիքը, գյուղմթերքը:   Մանրամասները` տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված