30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ին՞չ վատ է հուսալիության անվան տակ երկրից տարեկան 50-100 մլն դոլար դուրս քաշել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Եվ այսպես հունվարի 25-ին սահմանադրական դատարանը որոշում է կայացնելու։ Իրականում կենսաթոշակային պարտադիր կուտակային այս համակարգը պակաս վտանգավոր չէ, քան պատերազմը, գենոցիդը, երկարամյա երաշտը և այլն։ Հիմա ես չեմ ուզում երկար-բարակ քննարկել այդ “ռեֆորմի” էությունը։ 2 օրից որոշում է կայացվելու և ուզում եմ սահմանադրական դատարանի […]

Որդին փորձել է խեղդել մորը /վիդեո/

Henaran.am-ի խմբագրությանը որերորդ անգամ դիմում է որդու ամարդկային վերաբերմունքի զոհ դարձած մայրը` Գոհար Մանուչարյանը: Նախկինում նա խնդրում էր չհրապարակել իր անունը, հետևաբար մենք հաշվի առնելով կնոջ ցանկությունը` պայմանական տառերով էինք ներկայացնում նրան: “Այսօր հերթական անգամ ծեծեց ինձ, երեկոյան դիվիդիով բարձր երաժշտություն էր լսում` ներքևի հարևանը եկավ բողոքեց: Ասեցի` տղա ջան ես` հեչ, բայց հարևաններին մի […]

Բաքուն արյան մեջ կողողենք /վիդեո/

”Հայոց ազգային բանակ” հասարակական կազմակերպության նախագահ Արմո Թորգոմյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ շատ հնարավոր է լքի հայրենիքը: Այսօր Եռաբլուրում նա մասնակցում էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությանը:  Լրագրողի հարցին, թե հիմա էլ է նույն մտքին, նա բացասական պատասխան տվեց. ՛՛Քանի թշնամին այսպես բաներ է անում, ես չեմ գնալու, պաշտպանելու եմ […]

Լավագույնները

Հունվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանությանպետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:  ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Նշվեց, որ ոստիկանության համակարգում շարունակվող բարեփոխման գործընթացներն անցյալ տարում էլ միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ […]

Պատասխան անպայման կլինի, պահը կգտնենք. ՊՆ /վիդեո/

՛՛Համարժեք պատասխաննները մշտապես եղել են և լինելու են՛՛,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ համարժեք պատասխան է լինելու հակառակորդին, ով վերջին օրերին ակտիվացել է:  Հիշեցնենք, որ  հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում  ադրբեջանական կողմի […]

Օլանդը գերադասել է սիրուհուն

Վերջին օրերս բոլորը քննարկում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ նրա սիրային արկածների մասին: Բոլորն անհամբեր սպասում էին, թե ում է ի վերջո ընտրելու նախագահը` իր քաղաքացիական կնոջը` Վալերի Տրիերվեյլերին, թե դերասանուհի Ժյուլի Գայեին: Սակայն կարծես թե Օլանդը կողմնորոշվել է. նա հայտարարել է, որ չի պատրաստվում ամուսնանալ իր քաղաքացիական կնոջ հետ, հետեւաբար` Վալերին կարծես թե […]

Կառաջադրվի՞ գեներալ Մանվելի դեմ /վիդեո/

Henaran.am-ի աղբյուրները վկայում են, որ փետրվարին կայանալիք Երկրապահ կամավորականների միության նախագահի ընտրություններին առաջադրվելու է նաև ԵԿՄ հիմնադիր-նախագահ Արա Խուդավերդյանի (Կոռնիձորի Արո) թեկնածությունը: Մեզ հետ զրույցում Արա Խուդավերդյանը նշել էր, որ այս տարի առաջին անգամ իրեն տրամադրվել է մանդատ` ընտրությանը մասնակցելու համար: Արա Խուդավերդյանը չի բացառում իր թեկնածության առաջադրումը, բայց դեռ վստահ չէ կցանկանա արդյոք նորից […]

Նոր ճանապարհը հակառակորդի առաջին հենակետից մոտ 300 մետր հեռու է

՛՛Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհն ամբողջությամբ փակ չէ` այս պահին երթեւեկում են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանը: Խոսելով կառուցվող նոր ճանապարհի մասին՝ ՀՀ ՊՆ Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը ասաց, որ այն հակառակորդի առաջին հենակետից մոտ 300 մետր է հեռու.  ՛՛Նոր ճանապարհի շինարարական աշխատանքները սկսվել են […]

Թուրքիան շարունակում է խոսել նախապայմանների լեզվով. Է. Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ 2013 թվականը նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմամբ, ինչը, ըստ նախարարի` բխում է Հայաստանի տնտեսական ու ռազմական շահերից: Անդրադառնալով ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հունվարի 20-ին ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիոն հարձակմանը, նախարարն ասել է, որ այն ուղղված է խանգարելու ԼՂ-ի բանակցային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի