05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛… դո´ւք էլ եք անբարոյական, Օսկանյա´նն էլ է անբարոյական՛՛

Դուք էլ եք անբարոյական, Օսկանյանն էլ է անբարոյական, էս գիրքը հրատարակող ամերիկյան կառույցն էլ է անբարոյական:

Անցյալ տարի դեկտեմբերին ՛՛Բաց հասարակություն՛՛ հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակված գիրքը Խաչիկ Ստամբոլցյանին հունից հանել է /Գրքի խորագիրը մեր զրուցակիցը նպատակային չի նշում-հեղ./: Գրքի շնորհանդեսը, Ստամբոլցյանի խոսքով՝ կատարվել է ՛՛մեր նախկին արտգործնախարար՛՛ Օսկանյան Վարդանի ՛՛Civilnet՛՛ ինտերնետային ալիքով:

Վաճառվում է ՛՛Արտբրիջ՛՛ գրախանությում 11,500  դրամով: ՛՛Ես ասացի  խանութի սեփականատիրոջը, ով պարսկահայ է, որ անբարոյականություն է քարոզում, փորձում է Հայաստանը պղծել. գրեթե պոռնո կադրեր են՝ մերկ տղամարդ՝ կանացի զգեստներով, տարբեր պոզաներով, գրկախառնված… խանութի սեփականատերը այդպես էլ չխոսեց ինձ հետ՛՛,-Henaran.am-ին պատմեց Ստամբոլցյանը:

՛՛Ես էլ ասեցի՝ էս գրքով ամբողջ աշխարհին կբացատրեմ, որ դո´ւք էլ եք անբարոյական, Օսկանյա´նն էլ է անբարոյական, էս գիրքը հրատարակող ամերիկյան կառո´ւյցն էլ է անբարոյական …  եթե մեկը պարտադրում է քեզ այլասերում, այլանդակություն, դու պետք է ասես՝ դե օրենքով է, եթե օրենքով է, պետք է ենթարկվեմ:

Բա բարոյական խնդիրը որտեղ է, հարցնում է Խաչիկ Ստամբոլցյանը: ՛՛Ամերիկայի ամբողջ նպատակն այսօր երկիրը քանդելն է՝ Ուկրանիան քանդվում է, արաբական ամբողջ աշխարհը խառնվել է, Եվրոպան խառնվել է: Օրինակ՝ վերջերս ցույց տվեցին, որ Դանիայի գազանանոցում մի ընձուղտ սպանեցին, որովհետև գենետիկան խախտված էր՝ արյունակից ծնողներից էր ծնվել, իսկ Հոլանդիայում անցյալ տարի օրենք ընդունեցին արյունապղծության մասին:

Այսինքն՝ մայրը իրավունք ունի տղայի հետ, հայրը՝ դստեր, եղբայրը՝ քրողջ հետ: Տեսեք ինչ հակասություն է՝ անասունին արյունապղծություն չի կարելի, մարդուն կարելի է՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ