18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նոր ֆիլմ` Գագկաշեն եկեղեցու մասին

Վաղը Ճարտարապետների միությունում տեղի կունենա հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի պատրաստած 10-րդ ֆիլմի շնորհանդեսը, որը ներկայացնում է հայ ճարտարապետության գլուխգործոց` Զվարթնոցի կրկնօրինակով կառուցված Գագկաշեն եկեղեցին: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը:

Ըստ բանախոսի` ֆիլմում ներկայացված է տաճարի կառուցման պատմությունը: Այն կառուցվել է 1000-1020 թթ. Անիում ճարտարապետ Տրդատի կողմից:  

“900 տարի է` այն փլատակ վիճակում է: Զվարթնոց եկեղեցին եղել է նմանատիպ  եկեղեցիների նախատիպը, որի լավագույն կրկնօրինակը հենց Գագկաշենն է”,- նշեց բանախոսը:

Ֆիլմի ռեժիսորն է Տիրան Կարապետյանը, երաժշտության հեղինակը` Այդին Դավուդինն է:

Ֆիլմում օգտագործված են միայն լուսանկարներ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ