16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Երեխա են, ինչու սեւացնենք … Ծառուկյանը ճեմարանի տնօրենին ի սկզբանե ասել է

“Մի անգամ Գագիկ Ծառուկյանը ճեմարանում էր, ասաց, որ իր տղաները պիտի ամենակարգապահը լինեն եւ լավ սովորողների շարքում լինեն, եթե հանկարծ այդպես չլինի, ես ինքս իմ ձեռով գալու եմ տանեմ: Երեւի դա է պատճառը” ,-ասաց “Անանիա Շիրակացի” ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի որդու՝ Նվեր Ծառուկյանին ճեմարանից տեղափոխելու հարցին:

Տնօրենի խոսքով, հունվարին Նվեր Ծաոռւկյանը մի թեթեւ չարություն է արել, բայց չի հեռացվել: “Դասարանի ղեկավարը տեղյակ է պահում ծնողներին, թե ինչ է կատարվում դպրոցում, ինչ է արել իրենց երեխան: Եվ հենց այդ պատճառով է Նվեր Ծառուկյանը տեղափոխվել”,-պատմեց Աշոտ Ալիխանյանը՝ավելացնելով, որ Գագիկ Ծառուկյանին այդ հայտարարությունից հետո չի տեսել: Ենթադրում է, որ տղան էլ է տանը խոստովանել իր սխալը եւ հենց այդ պատճառով էլ ծնողները տեղափոխել են:

Քանի որ աշխատանքային օրվա ավարտ էր, Աշոտ Ալիխանյանը չկարողացավ ասել, թե որ դպրոցն է տեղափոխվել Նվեր Ծառուկյանը: 

Henaran.am-ի տեղեկություններով Նվերը ուսումը շարունակում է  Կոտայքի մարզի Առինջ գյուղի դպրոցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հայր Ծառուկյանը հանդիմանել է որդուն եւ ասել՝ թող տան-դռանը սովորի, որպեսզի կարողանան հսկել: Ի դեպ , Առինջի միակ դպրոցը Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվամբ է:

Աշոտ Ալիխանյանը զարմանում է՝ ինչու հենց այս երեխան հետաքրքրեց բոլորին: “Շատ դեպքեր են եղել տեղափոխման, դուրս մնալու, հեռացման, բայց այսպես աղմուկ չէր բարձրացել”,-ասաց տնօրենը՝ նշելով, որ նաեւ ճանաչված մարդկանց, ինչու չէ քաղաքական գործիչների երեխաներ էլ են նման բախտի արժանացել: Անուններ, սակայն չտվեց:

“Երեխա են, նոր կյանք են սկսում, ինչու պիտի սեւացնենք կամ պիտակավորենք: Այ որ ուսանող լինեին, կասեի, բայց աշակերտ են, անչափահաս են, երեխա են: Եկեք քաղաքականությունը չխառնենք մեր դպրոցին”,-եզրափակեց Աշոտ Ալիխանյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ