Հայ կանայք զիջում են տղամարդկանց
Մարտի 9-ին Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, ՍյունիքիՎայոց ձորի, Տավուշի մարզերի 41 գյուղական համայնքում գյուղապետի թեկնածու առաջադրված կանանց մի մասը մասը հրաժարվել է ընտրապայքարից:
Հիշեցնենք, 95 թեկնածուներից միայն 6-ն էին կին: Նրանցից երեքն արդեն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին:
Լոռու մարզի Ձորամուտ գյուղում համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական Արեւիկ Ահարոնյանը, նույն մարզի Նովոսելցովո համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ-ական Ջուլիետա Մկրտչյանը գրանցումից հետո ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:
Այդ համայնքներում քվեարկվելու են մեկական թեկնածուներ՝ գործող հանրապետական գյուղապետերը՝ Ձորամուտում՝ Արարատ Փնջոյանը, Նովոսելցովոում Ռուբեն Դավոյանը:
Արդեն տեղեկացրել ենք, որ ինքնաբացարկ է տվել Սյունիքի մարզի Ալվանք գյուղի համայնքի ղեկավարի թեկնածու, գյուղի դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական Ծովինար Գրիգորյանը:
Այստեղ պայքարը ընթանալու է ԲՀԿ-ական, Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատի մեքենավար Արտակ Մովսիսյանի եւ ու ՀՀԿ-ական, գրոծող գյուղապետ Վարուժան Թումանյանի միջեւ:
Նույն մարզի Տորունիք համայնքում այս պահի դրությամբ երկու կին թեկնածու են՝ համայնքի ղեկավար Անահիտ Հակոբյանն ու անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը:
Արմավիրի մարզի Մեծամորի գյուղապետի աթոռի համար պայքարելու են ՀՀԿ-ական, գործող գյուղապետ Էդվարդ Միրզոյանն ու անկուսակցական Քրիստինե Պետրոսյանը:
Նշենք, որ ինքնաբացարկների վերջին ժամկետը փետրվարի 27-ն է: