Ծովինարն ընդդեմ երեք տղամարդու. ԲՀԿ-ական խաղե՞ր
Մարտի 9-ին կայանալիք Սյունիքի մարզի Ալվանք գյուղի համայնքի ղեկավարի ընտրություններում 3 տղամարդկանց դեմ պայքարելու է գյուղի դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական Ծովինար Գրիգորյանը: Նա 32 տարեկան է, ունի 2 որդի՝ մեկը 5 տարեկան, մյուսը՝ մեկ: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գիտի որ հեշտ պայքար չի լինելու, մանավանդ հաշվի առնելով այն, որ մրցակիցները կուսակցական են: Ծովինարի հետ գյուղապետի աթոռի […]





































