17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուսուցչուհին մեղադրվում է անչափահասի հետ սեռական կապ ունենալու մեջ

Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքումերիտասարդ ուսուցչուհի է ձերբակալվել, ով մեղադրվում է մանկապղծության մեջ: Նախաքննության տվյալներով` ուսուցչուհին 4 ամիս շարունակ սեռական կապի մեջ է եղել անչափահաս աշակերտի հետ: 26-ամյա Կելլի Բերջեսը դպորցում դերասանական վարպետություն է դասավանդելիս եղել, իսկ նրա աշակերտը սովորելիս է եղել ուսուցչուհի մոտ: Այժմ ուսուցչուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել` մանկապղծության մեղադրանքով:

Իսլամիստները դպրոցն այրել են, 30 աշակերտ է մահացել

Նիգերիայում 30 աշակերտ դարձել է արմատական իսլամիստական “Բոկո Հարամ” կազմակերպության զոհը: Կազմակերպության անդամները գրավել եւ այրել են դպրոցը, ինչի հետեւանքով ներսում գտնվող աշակերտները` 30 հոգի, այրվել են ու մահացել, գրում է РИАНовости–ն: “Բոկո Հարամ” կազմակերպության անդամները պայքարում են երկրում շարիաթի տարածման համար, նրանք մերժում են արեւմուտքի կրթական ծրագրերը:

“Կիկոսի մահը” դարձավ

Գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ և ՕԵԿ առաջարկի հիմնական զեկուցող Դավիթ Հարությանի համար սպասելի էր, որ իրենց քայլին կհետևի “Կիկոսի մահի” պատմությունը։ ՛՛Հետո Կիկոսի մահը գոնե ինչ-որ տեղ կանգ էր առնում, այստեղ շատ հեռու գնաց։ Հեքիաթի պարագայում դա թույլատրելի է, բայց խորհրդարանում դա որոշ չափով հիշեցնում է պարանոյա՛՛,-ամփոփիչ ելույթում ասաց Հարությունյանը։ Դավիթ Հարությունյանը շնորհակալություն […]

Նաիրիտցիները վախենում են կորցնել աշխատանքը. բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ /վիդեո/

Այս պահին, երբ Ազգային ժողովի նիստում քննարկվում է “Նաիրիտ” գործարանի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, խորհրդարանի շենքի առաջ բողոքի ակցիա են կազմակերպել ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” երիտկառույցի ներկայացուցիչներն ու նաիրիտցիները: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, ակցիան նախաձեռնել է ՀՅԴ երիտթեւը, քանի որ հարցը խորհրդարանի օրակարգ է մտցրել ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: Մեր թղթակցի հաղորդմամբ, մի քանի տասնյակ […]

Յանուկովիչը նախագահական նստավայրում ապրել է սիրուհու հետ /ֆոտո/

Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով օրերս թողել էր իր նստավայրն ու փախել, պարզվել է, միայնակ չի բնակվել նախագահականում: Նա այնտեղ ապրելիս է եղել իր 39-ամյա սիրուհի Լյուբով Պոլեժայի եւ նրա` առաջ ամուսնուց ունեցած դստեր հետ: Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները, որոնք նաեւ հրապարակել են Յանուկովիչի սիրուհու լուսանկարը: Հարկ է նշել, որ Յանուկովիչը […]

Ահազանգ. Կուտակումներ անձնագրային բաժանմունքներում

Էջմիածնի անձնագրային բաժանմունքում հսկայական հերթեր են. այս մասին Henaran.am-ին ահազանգեցին ընթերցողները: Ըստ նրանց, 10 օր առաջ հերթագրվում են միայն լուսանկարվելու համար: ՛՛Երբ գալիս է օրը, պիտի բախտները բերի, որ հասցնեն գոնե լուսանկարվել՛՛:  ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը Henaran.am-ի հետ զրույցում չհերքեց հերթերի գոյությունը՝ նշելով, որ ամեն ինչ արվում է աշխատանքները համակարգելու […]

՛՛Մենք թաղման վարպետ չենք՛՛

՛՛Մենք գործ ունենք խճճելու մեծ վարպետների հետ՛՛,-քիչ առաջ նկատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն՝ արտահերթ ելույթում անդրադառնալով ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի կողմից գազային հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:  ՛՛Բոլորդ հիշում եք, որ չորս քաղաքական ուժերը, իմ կողմից շատ հարգված, ներկայացրին նախագիծ ու ես ասացի, որ մենք անպայման անդրադառնալու ենք, հնարավորություն ենք ստեղծելու հարցը քննարկելու, որովհետև հանրության բոլոր շերտերին հետաքրքրում […]

4-րդ կարգի վթարայնության շենքերը քանդվում են

4-րդ կարգի վթարայնության, նախկինում բնակելի 2 շինությունների քանդման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մասնավորապես, Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքը, որը նախկինում բնակեցված հանրակացարանային շենք էր, ամբողջությամբ կապամոնտաժվի 2 շաբաթում, հավաստիացրել է քանդումն իրականացնող ընկերության տնօրեն Էդիկ Վարդանյանը։ Տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից: ”Վտանգ ներկայացնող հնարավոր ինքնափլուզումը կանխելու նպատակով այս շինության ապամոնտաժումն առաջնային դիտվեց։ Հաշվի առնելով շենքի վթարայնության կարգն ու ապամոնտաժելիս […]

Մենք հո մեր ժողովրդի թշնամին չենք. Հովիկ Աբրահամյան /վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը որպես բարեփոխում հիանալի գաղափար է: ՛՛Պարզապես նորից եմ ուզում ասել, որ մենք, եթե կա խնդիր որևէ օրենքի հետ կապված, պատրաստ ենք այդ հարցերը վերանայել: Բայց գլոբալ առումով գաղափարը որպես ռեֆորմ շատ լավն է՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ թերությունների դեպքում պատրաստ […]

Սանկտ-Պետերբուրգում սափրագլուխները կրակել են հայերի վրա

Նախօրեին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի մեկ քաղաքացուն եւ նրա զարմիկին են մոտեցել երկու անհայտ անձ` սափրագլուխներ եւ սկսել վիճել նրանց հետ, տեղեկացնում է РИА Новости-ն: Այնուհետեւ սափրագլուխները երեք անգամ կրակել են հայերի վրա ու փախել: Բարեբախտաբար, տուժողները լուրջ վնասվածքներ չեն ստացել: Նրանք դիմել են ոստիկանություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի